«Բրեստ-Լիտովսկի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
1917 թվականի [[դեկտեմբերի 9]]-ին [[Բրեստ]]ում սկսվեցին հաշտության բանակցություններ մասնակցությամբ Խորհրդային Ռուսաստանի, [[Գերմանիա]]յի, [[Ավստրո-Հունգարիա]]յի, [[Բուլղարիա]]յի և [[Թուրքիա]]յի։ Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Իոֆֆեն։ Խորհրդային պատվիրակության գլխավոր առաջարկներն էին զորքերի դուրս բերումը գրավված տարածքներից, ազատություն այն ազգերին, որոնք զրկվել էին դրանից պատերազմի ընթացքում, հրաժարում բոլոր տեսակ ռազմատուգանքներից և նման այլ պայմաններ։
 
Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննեց պայմանները և մշակեց սեփական ծրագիրը, որը բխում էր իր իսկ շահերից։ Դրանք էին՝ միացնել Գերմանիային Մերձբալթիկան և մասնատել [[Լեհաստան]]ը, որպեսզի ղեկավարեն ոչ արիական ծագում ունեցող ազգերին։ Բացի դա Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրավված տարածքները, որպեսզի օտագործերօգտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները։ Դրանով իսկ Գերմանիան հաղթանակած էր դուրս գալիս պարտված պատերազմից։ Այս ծրագիրը սկզբնապես գաղտնի էր պահվում։
 
Համաձայնելով ռուսական առաջարկի հետ՝ Քառյակ միության երկրները հայտարարեցին, որ իրենց համար ընդունելի կլինի Ռուսաստանի առաջարկը, եթե նա տա երաշխիք, որ պատերազմին մասնակից տերությունները կընդունեն այս պայմանները։ Դրանով Գերմանիան ցույց էր տալիս, որ հաշտություն հնարավոր չէ, քանի որ Գերմանիան համոզված էր, որ Անտանտի երկրները համաձայն չեն լինի այդ պայմաններով պայմանագրին։