«Տրամաբանական սխալներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Միտք ՀոթՔաթ գործիքով
No edit summary
 
Տող 1.
'''Տրամաբանական սխալներ''', սխալներ, որոնք առաջանում են [[մտածողություն|մտածողության]] պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ [[Տրամաբանություն|տրամաբանական]] ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված ([[պարալոգիզմ]]ներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն)։
 
Տրամաբանական սխալները լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամա բանական բաժանման մեջ և այլն։ Ապացուցման հիմքերի հետ կապված տրամաբանական սխալներ են՝ ինքնին կեղծ փաստարկի օտագործումըօգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», {{lang-lat|error fundamentalis}}), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։
 
Նույն սխալի դրսևորում է շրջապտույտը («արատավոր շրշանը» ({{lang-lat|circulus vitiosus}}), նույնաբանությունը) ապացուցման մեշ, երբ թեզիսն ապացուցվում է մի դատողության միջոցով, որն ինքը ապացուցվում է թեզիսի միջոցով։ Շրշապտույտի առավել կոպիտ ձևն է թեզիսի ապացուցումն իր իսկ միջոցով («նույնը նույնի միշոցով», idem per idem), սովորաբար որոշ արտաքին, լեզվական արտահայտության տարբերակմամբ։