«Ոսպնյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
== Օպտիկական ոսպնյակներ ==
 
'''Օպտիկական ոսպնյակ''', լուսաթափանց նյութից ([[ապակի]], քվարց և այլն) մարմին՝ սահմանափակված կոր մակերեվույթներով։մակերևույթներով։ [[Օպտիկական համակարգ]]երի հիմնական տարրն է։ Առավել տարածված են գնդային մակերևույթով ոսպնյակները։ Պակաս գործածական են գլանային կամ տորոիդային մակերևույթներով ոսպնյակները (դրանցից պատրաստում են, օրինակ՝ աչքի [[աստիգմատիզմ]] ունեցողների [[ակնոց]]ները)։
 
Ոսպնյակի գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է [[օպտիկական առանցք]]։ Ոսպնյակը կոչվում է բարակ, եթե դրա մակերևույթների և օպտիկական առանցքի հատման երկու կետերի (գագաթների) հեռավորությունը մակերևույթների կորության շառավիղների համեմատ փոքր է, և այդ կետերը կարելի է համարել ձուլված մի ընդհանուր կետի՝ ոսպնյակի օպտիկական կենտրոնի մեջ։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող, բայց օպտիկական առանցքին չհամընկնող ուղիղները կոչվում են ''երկրորդային առանցքներ''։ Օպտիկական կենտրոնով անցնող լուսային ճառագայթները ոսպնյակում չեն [[բեկում|բեկվում]]։