«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Թուլացում և մասնատում ==
'''Հարուն առ-Ռաշիդ'''ը ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին՝ Ամինին։ Սակայն 799 թվականին նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է ևս մեկը՝ նա Ամինին նաև նշանակում է [[Իրաք]]ի, [[Սիրիա]]յի, [[Արաբիա]]յի, [[Եգիպտոս]]ի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է [[Խորասան]]ի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյունյուրաքանչյուրն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը՝ Բաղդադը և [[Մերվ]]ը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց, քանի որ Ամինը [[810]] թվականին գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար՝ այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ [[811]] թվականին, սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և [[812]] թվականին մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել՝ Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ՝ նրան պետք էր Ամինի գլուխը։ [[813]] թվականին Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև [[833]] թվականին։
 
Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած [[Հարուն առ-Ռաշիդ]]ից, երբ նա [[թուրքեր]]ից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ [[847]] թվականին խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը՝ Մութավաքիլին, սակայն նա սպանվեց [[861]] թվականին իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի [[861]]-[[862]] թվականներին, հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև [[սելջուկներ]]ի տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։