«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  5 տարի առաջ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Գորշ նյութը տեղավորված է ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով։ Նա կազմում է երկու անկանոն ձևի ուղղաձիգ սյուներ, որոնք տեղավորված են ողնուղեղի աջ ու ձախ կեսերում և միացած են իրար նեղ լայնական գորշ կպուկով (commissura grisea), որի կենտրոնու գտնվում է ողնուղեղի կենտրոնական նեղ խողովակը (canalis centralis )։ Վերջինս անցնում է ողնուղեղի ամբողջ երկարությամբ և պարունակում է ուղեղ – ողնուղեղային հեղուկ (liquor cerebrospinalis)։
 
Տարիքի հետ միասին կենտրոնական խողովակը (canalis centralis) նեղանում է և տեղ-տեղ խցանվում, այնպես որ 40 տարեկանից հետո (93%-ում) այն դադարում է ամբողջական խողովակ լինելուց։ Canalis centralis-ը գորշ կպուկը բաժանում է երկու մասի՝ առաջնային և հետին (commissura grisea anterior et posterior)։ Ճիշտ նույն ձևով էլ գորշ նյութի յուրաքնչյուրյուրաքանչյուր սյան մեջ լինում են 2 սյուներ՝ առաջային և հետին (commissura grisea anterior et columna posterior)։ Ողնուղեղի լայնական կտրվածքների վրա այս սյունակները ունեն եղջյուրների տեսք՝ առաջային լայնացած (cornu anterius) և հետին (cornu posterius) սրացած։ Դրա շնորհիվ գորշ նյութի ընդհանուր տեսքը սպիտակ նյութի ֆոնի վրա նման է H տառի։
 
Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են [[կորիզ]]ների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ [[ռեֆլեկտոր աղեղ]]ին։ Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ։