«Սրբուհի Տյուսաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
 
== Գրական գործունեություն ==
Գրական գործունեության սկզբում [[Մկրտիչ Պեշիկթաշլյան|Մ. Պեշիկթաշլյան]]ի ազդեցությամբ գրել է գրաբար ու աշխարհաբար ոտանավորներ, որոնցից «Գարունը» 1864 թ. տպագրվել է [[Բազմավեպ|«Բազմավեպում»]]։ «ԱշխարհաբառԱշխարհաբար հայ լեզուն» (1880) գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ։ Տյուսաբի գեղարվեստական ստեղծագործության նախերգանքը 1880-1882 թթ. [[Կոստանդնուպոլիս|Կ. Պոլսի]] և [[Իզմիր|Զմյուռնիա]]յի մամուլում տպագրված հրապարակախոսական հոդվածներն են («Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկիզբը», «Հայ ընկերությունք»), որոնցում նա բողոքել է կանանց անազատ վիճակի դեմ, առաջ քաշել կրթության և աշխատանքի իրավունքի պահանջները։ Այս գաղափարները ցայտուն արտահայտվել են նրա «Մայտա» (1883) վեպում։ Գրողը կնոջը համարել է «ողորմելի զոհ», ում առաջ փակ են «ամեն ազատ շավիղ», ծաղրել է [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] հռչակած «ազատություն և հավասարություն» սկզբունքները, որոնք «պարզապես ահագին բառեր են»։ Տյուսաբի կարծիքով կինը կարող է ազատություն նվաճել լուսավորվելու, նախապաշարմունքների դեմ պայքարելու և աշխատելու միջոցով։ Տյուսաբի հայացքները հուզել են ժամանակի արևմտահայ հասարակական գործիչներին։ Մի շարք մտավորականներ ([[Ռեթէոս Պէրպէրեան|Ռ. Պերպերյան]], [[Գրիգոր Զոհրապ|Գ. Զոհրապ]], [[Հակոբ Պարոնյան|Հ. Պարոնյան]], Գ. Չիլինկիրյան, Մ. Մամուրյան, [[Եղիա Տեմիրճիպաշյան|Ե. Տեմիրճիպաշյան]] և այլք) հանդես են եկել մամուլում, արտահայտել նպաստավոր կամ մերժողական կարծիքներ։ Տյուսաբը շարունակել է իր ծավալած պայքարը, քննադատությանը պատասխանել «[[:s:Սիրանույշ|Սիրանույշ]]» (1884) և «Արաքսիա կամ Վարժուհին» (1887) վեպերով։ Դրանցից առաջինում նա ցույց է տվել իր հռչակած գաղափարների անհարիրությունը իրականությանը, պաշտպանել ազատ սիրո իրավունքը, մերժել բռնի ամուսնությունը, իսկ երկրորդում փորձել է հիմնավորել այն գաղափարը, որ կնոջ ազատագրության կարևոր նախապայմանը աշխատանքն է, որ կարող է «անկախ վիճակ» ստեղծել նրա համար։ Նրա երկերով ոգևորված են եղել նաև [[Զապել Եսայան]]ն ու Արշակուհի Ճեզվեճյանը, իսկ դրանցում տեղ գտած գաղափարները հետագայում արժանացել են [[Ալեքսանդր Շիրվանզադե|Շիրվանզադե]]ի և այլոց ուշադրությանը։
 
== Ծանոթագրություններ ==