«Նպատակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  5 տարի առաջ
չ (→‎Կարճաժամկետ նպատակներ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
Երկարաժամկետ նվաճումները հիմնված են կարճաժամկետ նվաճումների վրա։ Տվյալ օրվա փոքր պահերի [[զգացմունք]]ների կառավարումը երկար ժամանակով մեծ փոփոխություն է ունենում։
 
Մեծածավալ հետազոտություն է իրականացվել բաղձալի նպատակներին հասնելու, ինքնակառավարման կարողության և ինտեգրացման փոփոխությունների, ինչպես նաև սուբյեկտիվ բարեկեցության վերջնական փոփոխության միջև կապն ուսումնասիրելու գործում։ Նպատակի գործունությունգործունեություն կամ արդյունավետություն ասելով՝ հասկանում ենք, թե ինչքան է հավանականությունը, որ անձը կարող է հաջողություն ունենալ նպատակի նվաճման մեջ։ Նպատակի [[Ինտեգրալ|ինտեգրում]] ասելով՝ հասկանում ենք, թե որքան համատեղելի են նպատակները սեփական «ես»-ի հիմնական ասպեկտների հետ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նպատակի գործունությանգործունեության վրա կենտրոնացումը ասոցացվում է երջանկության գործոնի հետ, իսկ նպատակի ինտեգրացումը կապվում է բարեկեցության գործոնի իմաստի հետ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել երկարաժամկետ նպատակներին հասնելու և սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների միջև կապը, որոնցից շատերը հաստատել են, որ անհատի համար անձնական բնույթ ունեցող նպատակների նվաճումը բարձրացնում է սուբյեկտիվ բարեկեցության զգացումները։
 
== Ինքնաներդաշնակության մոդել ==