«Մոկշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
Մոկշան չի սահմանվում պարզապես որպես տառապանքի բացակայություն և ազատում [[սամսարա]]յի գերությունից․ [[հինդուիզմ]]ի բազմաթիվ դպրոցներ այն բացատրում են որպես պարիպուրնա-բրահմանուբհավա (նույնություն [[Բրահման]]ի հետ, մեկ գերագույն ինքնություն) վիճակի առկայություն՝ գիտելիքի, խաղաղության և երանության վիճակ<ref>S. R. Bhatt (1976), The Concept of Moksha--An Analysis, Philosophy and Phenomenological Research, Vol. 36, No. 4 (Jun., 1976), էջ 564-570</ref><ref>S.M.S. Chari (1994), Vaiṣṇavism: Its Philosophy, Theology, and Religious Discipline, ISBN 978-8120810983, 2nd Edition, Motilal Banarsidass, էջ 122-123</ref><ref>David White (1960), Moksa as value and experience, Philosophy East and West, Vol. 9, No. 3/4 (Oct., 1959 - Jan., 1960), էջ 145-161</ref>։
 
== Վախճանաբանական իմաստ ==
Մոկշան հայեցակարգ է, որն ասոցացվում է [[սամսարա]]յի հետ (ծնունդ-վերածնունդ շրջափուլ): [[Բուդդայականություն|Բուդդայականության]], [[ջայնիզմ]]ի և [[հինդուիզմ]]ի նոր դպրոցների կողմից սամսարան դիտվում էր որպես վերածնունդների կրկնվող գործընթացի գերություն: Կրկնվող վերածննդի ու կյանքի այս գերությունը, որն ուղեկցվում է տանջանքներով, հիվանդություններով և ծերացմամբ, դիտվում էր որպես տառապանքի շրջափուլ: Այս շրջափուլից ազատումը վերջ էր դնում նաև տառապանքին: Այս ազատումն անվանվում էր մոկշա, [[նիրվանա]], կաիվալյա, մուկտի, ինչպես նաև այլ անվանումներով<ref>R.C. Mishra, Moksha and the Hindu Worldview, Psychology & Developing Societies, Vol. 25, Issue 1, էջ 23, 27</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոկշա» էջից