«Փեթարա Մանուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Անձ}}
'''Փեթարա Մանուկ''' (188? - [[1920]]), ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ։ Ծնվել է [[Փեթար]] գյուղում, [[Մուշ]]ի մոտ։
 
== Կենսագրություն ==
Սովորել է Սբ. Հովհաննու և Սբ. Կարապետի վանքերում։ [[1903]]-[[1904]] թթ, տակավին պատանի, դարձել է ֆիդայի և մասնակցել [[Սասուն]]ի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է [[Գևորգ Չավուշ]]ի, Կորյունի, Ռուբենի զինակիցը։ [[1908 թ. Երիտթուրքական հեղաշրջումը և պառլամենտի ձևավորումը Օսմանյան կայսրությունում|Երիտթուրքական հեղաշրջումից]] ([[1908]]) հետո զբաղվել է կրթական գործունեությամբ։ [[1915]] թվականին մասնակցել է Մշո դաշտի և Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ [[1916]] թվականին ռուսական բանակի հետ վերադարձել է [[Խնուս]], Մուշ և Սասուն՝ փորձելով ազատել ցեղասպանությունից փրկվածներին։ [[1918]] թվականին մասնակցել է [[Սարդարապատի ճակատամարտ]]ին, [[Հայաստանի Հանրապետության]] ստեղծումից (1918) հետո մասնակցել է արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։ Զոհվել է 1920 թ. [[Կողբ]]ի վերագրավման համար թաթարների դեմ կռվում։
 
== Գրականություն ==
* Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 453:
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Դ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957:
 
== Ծանոթագրություններ ==