«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Գրիգոր Նիւսացի}}
{{Տեղեկաքարտ Սուրբ
{{Անձ}}
|գույն = քրիստոնեություն
}}
'''Գրիգոր Նյուսացի''' ([[հունարեն]]՝ ''Γρηγόριος Νύσσης'', [[լատիներեն]]՝ ''Gregorius Nyssenus,'' շուրջ 335 - 394 թթ.), աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացու]] և [[Գրիգոր Նազիանզացի|Գրիգոր Նազիանզացու]] հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:De virginitate V00110 00000008.tif|thumb|''De virginitate'']]
Ծնվել է [[Կապադովկիա]]յի [[Նեոկեսարիա]] քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։ 365 թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ<ref>[http://araratian-tem.am/media/Ekl%20Grigor%20N.pdf Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6]</ref> Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական [[Վաղես]] կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378 թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»:
365 թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ<ref>[http://araratian-tem.am/media/Ekl%20Grigor%20N.pdf Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6]</ref> Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական [[Վաղես]] կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378 թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը՝ «Վեցօրեայքը»:
 
379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը։ Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի [[միտրոպոլիտ]] և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով։
Տող 19 ⟶ 20՝
== Աշխատություններ ==
Թեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394 թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է։ Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն։ «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում։ «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ։ «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ։ «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին։ Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է։ Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են։ Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244:</ref>:
 
=== «Մարդու կազմության մասին» աշխատությունը ===
Գրիգոր Նյուսացին իր «Մարդու կազմության մասին» աշխատության մեջ անդրադառնում է ժամանակակից [[Հոգեբանություն|հոգեբանության]] շրջանակներում ուսումնասիրվող կարևորագույն երևույթների պարզաբանմանը՝ զգայություններ, հույզեր, խելք, [[Քուն|քն]]ի ու երազի նշանակությունը և այլն։
Տող 50 ⟶ 52՝
 
{{Հայրաբանություն}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Եկեղեցական հայրեր]]