«Մարատհական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.co.in/ +https://books.google.am/)
Տող 66.
Շիվազիի որդիներից Սամբհաջին հաղթելով իր եղբայր Ռաջարամին իրեն հռչակեց երկրի առաջնորդ: Նա որդեգրեց իր հոր վարած զավթողական քաղաքականությունը: Նրա կառավարման տարիներին Մեծ Մողոլները ռազմախուժեցին Մարատհական պետության տարածք: Նրանց դեմ ելան քոչվոր մարահական ցեղերը, որոնք կռվում էին հանուն իրենց հայրենիքի: [[Հնդկաստան|Հնդկաստանում]] սկսվեց մողոլա-մարատհական պատերազմը, որը պատմության մեջ հայտնի է նաև ''Դեկանյան պատերազմ'' անվանումով<ref>[https://books.google.am/books?id=2RKTigrrP1cC&pg=PA13&redir_esc=y Պատերազմներ ընդեմ Հնդկաստանի մուսուլմանական տիրապետության]</ref>:
 
Իսլամադավան մողոլների դեմ մարտերում Մարատհական պետության կողքին կռվում էին նաև Բուջապուրի և Հոլկոնդայի սուլթանությունները: [[1689 թվական|1689 թվականին]] Սամբհաջին գահընկեց է արվել, իսկ 1700 թվականին՝ վախճանվել: Սամբհաջիին փոխարինեց վերջինիս եղբայրը՝ Ռաջարամը: Նրա կառավարման տարիներին ևս շարունակվել է իր նախորդի օրոք բռնկված պատերազմը: [[1707 թվական|1707 թվականի]] մայիսին վերջապես պատերազմն ավարտվեց: Պատերազմի արդյունքներ կարելի է նշել մաղոլների իշխանության թուլացումն ու մարատհների ամրապնդումը: Նույն թվականին Ռաջարամի այրի կինը՝ Թարաբայը, գահընկեց եղավ և նրան փոխարինեց Շահուջին, ով Սամբհաջի որդին էր<ref>[https://books.google.co.inam/books?id=bXWiACEwPR8C&pg=PR21&lpg=PR21&dq=Sailendra+Nath+Sen+Peshwa+Balaji+Vishwanath+1713&source=bl&ots=kqD8F2YvO6&sig=1MMsEikuGFk63yB20StrqSuIVRc&hl=en&sa=X&ei=6oGCVd7cDZLs8AX-3574DA&ved=0CC4Q6AEwAw#v=onepage&q=Sailendra%20Nath%20Sen%20Peshwa%20Balaji%20Vishwanath%201713&f=false Ժամանակակից Հնդկաստանի առաջադեմ պատմությունը], Մարատհական կայսրությունը Հնդկաստանի տարածքում, պատմություն և տեղագրություն</ref>:
 
Նա սկսեց վարել կենտրոնախույս քաղաքականություն, որը և շարունակվեց կայսրության մյուս առաջնորդների կողմից: Երբեմնի հզոր Մարատհական պետությունը լճացման ուղին էր բռնել: Դրան նպաստեցին [[1775 թվական|1775 թվականից]] սկսված անգլիական արշավանքները<ref>Մ. Ռ. Քանտակ (1993). [https://books.google.am/books?id=cdXnVOKKkssC&pg=PA18&redir_esc=y Անգլո-մարատհական պատերազմ, 1774–1783], Խոշոր ճակատամարտերի ռազմական ուսումնասիրություններ ISBN 978-81-7154-696-1</ref>: Անգլո-մարատհական պատերազմներն ավարտվեցին [[1818 թվական|1818 թվականին]]: Հաջորդ տարում՝ 1819 թվականին գահընկեց է արվում մարատհների վերջին թագավորը՝ Փրատապ սինգը, իսկ 1820 թվականի [[Սեպտեմբերի 21|սեպտեմբերի 21-ին]] Մարատհական կայսրությունը վերջնականապես կործանվեց՝ բռնակցվելով Բրիտանական Հնդկաստանին: