«Երիտթուրքերի հեղաշրջում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
Հայտնի ազգային կազմակերպություններ էին «Գրական խմբակը» և «Կահտանիան»: 1909 թվականի ամռանը գաղտնի «արաբա-օսմանական եղբայրության» փոխարեն նրանք [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] հիմնեցին «Գրական Խմբակը»՝ «ալ-Մունթադա ալ-ադաբի» ({{lang-ar|المنتدى العربي}})։ Հաշվվում էր մի քանի հազար անդամ, մեծամասամբ՝ ուսանողներ։ Այն իր մասնաճյուղերն ուներ [[Սիրիա]]յի և [[Իրաք]]ի շատ քաղաքներում։ [[1909]] թվականի վերջին «Գրական խմբակի» ներկայացուցիչ Աբդ ալ-Քերիմ Խալիլը հիմնադրեց գաղտնի քաղաքական կազմակերպություն։ Արաբների միֆական նախնի Կահտանի անունով այն կոչվեց «Կահտանիա» ({{lang-ar|قحطانية}})։ Այս ընկերությունը հիմնականում բաղկացած էր արաբ սպաներից, որոնք ծառայում էին թուրքական բանակում։ Նրանք ենթադրում էին վերակառուցել [[Օսմանյան կայսրություն]]ը և ստեղծել երկազգ արաբա-օսմանյան պետություն [[Ավստրո-Հունգարիա]]յի օրինակով։
 
[[1911]] թվականին [[Փարիզ]]ում մի խումբ արաբ ուսանողներ հիմնադրեցին «Երիտարաբական միությունը» ({{lang-ar|جمعية العربية الفتاة}}), իրենց առջև նպատակ դնելով լինել այն, ինչ երիտթուրքերը [[Թուրքիա]]յի համար։ Ավելի որոշակի ծրագիր հասունացավ աստիճանաբար՝ հենվելով արաբական անկախության սկզբունքների վրա։ Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին պահանջել արաբական երկրների անկախացումը և պայքարում էին արաբների ազատագրման համար թուրքերից և այլ օտարերկրյա տիրապետությունից։ «Երիտարաբական միությունը» գործում էր խիստ գաղտնի։ Նրանք իրենց փաստաթղթերում օգտագործում էին բազմաթիվ գաղտնաբառեր։ Ուսումը ավարտելուց հետո հայրենիք վերաառնալովվերադառնալով, նրանք մտան ակտիվ քաղաքական պայքարի մեջ։ 1913 թվականին նրանք հանդես եկան բոլոր արաբական ազգային կուսակցությունների և կազմակերպությունների միավորման նախաձեռնությամբ։ Այս միությունը մեծ դեր խաղաց արաբական ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ։
 
[[1913]] թվականի [[հունիսի 18]]-[[Հունիսի 23|23]]-ը տեղի ունեցավ [[Արաբական առաջին կոնգրես (1913)|Արաբական առաջին կոնգրեսը]], ներկա էին 24 պատվիրակ, որոնցից 19-ը՝ [[Սիրիա]]յից և [[Լիբանան]]ից, 2-ը՝ [[Իրաք]]ից, 3-ը՝ [[ԱՄՆ]]-ի արաբական համայնքներից։ Այն պահանջեց ճանաչել արաբների ազգային իրավունքները և արաբներին տալ ավելի մեծ մասնակցություն [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կենտրոնական կառավարությունում, ինչպես նաև ինքնավարություն տալ արաբական նահանգներին։ Կոնգրեսի բանաձևերը ներկայացվեցին [[Ֆրանսիա]]յի արտաքին գործերի նախարարին, Փարիզում մեծ տերությունների դեսպաններին և թուրքական կառավարությանը։ Քանի որ այդ ընթացքում Ֆրանսիան թուրքերի հետ վարում էր պարտքի շուրջ բանակցություններ և հետևաբար մեծ ազդեցություն ուներ Թուրքիայի վրա, Փարիզ հրավիրեց Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ [[Միհդատ Բեյ]]ին, ով էլ երիտթուրքական կուսակցության անունից ստորագրեց համաձայնագիր կոնգրեսի ներկայացուցիչ Ալ-Զահրավիի հետ։ Սակայն համաձայնագիրը չիրականացավ։ Երիտթուրքերը արեցին ամեն հնարավորը, որ ձախողեն համաձայնագրի իրականացումը։