«ExxonMobil»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
[[2003]] թվականին Արտասահմանյան ակտիվների վերահսկողության ղեկավարությունը հայտնեց, որ Exxon Mobil-ը զբաղվում է ոչ օրինական առքուվաճառքով Սուդանի հետ և տասնյակ այլ ընկերությունների հետ ԱՄՆ կառավարությանը վճարեց $ 50 000<ref>{{cite news|publisher=[[CNN]]|url=http://edition.cnn.com/2003/LAW/04/14/enemy.trading/index.html |title=Wal-Mart, NY Yankees, others settle charges of illegal trading|author=Laurie Ure|date=2003-04-14}}</ref>:
 
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի [[2003]] թվականի սեպտեմբերի 18-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազը հայտարարեց, որ Ջ. Բրայան Ուիլյամսը՝ Mobil Oil-ի թոփ մենեջերը, երեք տարով և տասը ամսով ազատազրկվել է՝ ավելի քան $ 7 միլիոն հարկ չվճարելու համար՝ կապված Ղազախստանում Mobil ընկերության նավթային բիզնեսի հետ: Փաստաթղթերի համաձայն՝ Ուիլյամսի եկամուտը ներառում էր միլիոնավոր դոլարներ կառավարությունների, ֆիզիկական և իրավաբանական անձնանցից վերցրած կաշառքների տեսքով, որոնց հետ Ուիլյամսը գործեր էր վարում Mobil-ում աշխատելու ընթացքում: Բացի այդ ամենը՝ Ուիլյամսը պետք է տուգանք վճարեր 25 000 $-ի չափով և ավելի քան $ 3,5 միլիոն՝ որպես փոխհատուցում ԱՄՆ Հարկային վարչակազմին<ref>{{cite web|url=http://www.justice.gov/usao/nys/pressreleases/September03/williamsjbryansentencingpr.pdf|author=Williams, J. Bryansentencing|format=PDF|title=United States Attorney Southern District of New York|accessdate=2014-03-27|archiveurl=//web.archive.org/web/20140224171814/http://www.justice.gov/usao/nys/pressreleases/September03/williamsjbryansentencingpr.pdf|archivedate=2014-02-24}}</ref>:
 
===«Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն»===
2012 թվականի հուլիսին ամերիկացի լրագրող Սթիվ Քոլի «Անձնական կայսրություն. ExxonMobil և ամերիկյան իշխանություն» գրքի մասին ''[[The Daily Telegraph]]''-ը գրեց, որ հեղինակը կարծում է, որ Exxon Mobil-ը «վերածվել է մոլորակի ամենաատելի կորպորացիաներից մեկի, որը որոշում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը և ողջ ազգի ճակատագիրը»: Սթիվ Քոլը նկարագրում է Լի Ռեյմոնդին՝ մինչև [[2005]] թվականը կորպորացիայի գործադիր տնօրենին, որպես «հանրահայտ թերահավատի՝ եղանակի փոփոխությունների առումով, և մարդու, որը չի սիրում պետության միջամտությունը ցանկացած մակարդակում»<ref>{{cite news|author=Ian Thompson|date=2012-07-30|title=Private Empire: ExxonMobil and American Power|url=http://www.telegraph.co.uk/culture/books/bookreviews/9429215/Private-Empire-ExxonMobil-and-American-Power-by-Steve-Coll.html|newspaper=The Telegraph|accessdate=2014-03-29}}</ref>:
 
== Բարեգործություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ExxonMobil» էջից