«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== «Չղջիկ» թատրոնի բացումը ==
1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թումանյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն,որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։ Ակումբը տեղը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»-ում ներկայացվել են երգեր, պարեր, մանրապատումներ, օպերետներ,կատագերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»-ը եղել է էլիտար թատրոն, որի հանդիսականները եղել են մշակութային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝ 260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»-ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»-ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ ԲալիևըԲալիևն այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին, որ նա «Չղջիկ»-ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով, որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա ԱրկաադևնաԱրկադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։
[[Պատկեր:Pertsov House May 2010 06.JPG|thumb|200px|right| Պերցովի տան ներքնահարկը, որը վարձակալել են Նիկոլայ Տարասովը և Նիկիտա Բալիևը 1908—1909 թվականներին «Չղջիկ» թատրոնի համար։ [[Մոսկվա]]]]
 
== «Չղջիկ»-ը Եվրոպայում ==
1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել, իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»-ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։ Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։
 
== «Չղջիկ»-ը ԱՄՆ-ում ==
1923 թվականին «Չղջիկ»ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։ Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։ Նրան ընդունելության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը։ Նյու Յորքում վաթսունհինգ շաբաթ մնալուց հետո Նիկիտա Բալիևը իր խմբի հետ միասին բավականին մեծ գումարներ են վաստակել։ «Չղջիկ»ը իր ներկայացուները շարունակլ է Կանադայում,Հարավային Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Բալիևի ներկայացումները դիտել է [[Չարլի Չապլին]]ը,որի հետ Բալիևը մտերիմ է եղել։ [[Paramount Pictures]] Corporation(Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն) ստուդիայի տնօրինությունը 1828 թվականին Բալիևի հետ պայմանագիր է կնքել,որպեսզի «Չղջիկ»ի ներկայացումների հիման վրա հնչուն ֆիլմեր նկարահանեն։ Բալիևը նկարահանվել է մեկ ֆիլմի գլխավոր դերում՝ «Դեպքից դեպք» կինոնկարում։
== Հայերը «Չղջիկ»ում ==