«Բանասեր (ամսագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
}}
'''«Բանասէր»''', 1851-ին Կ. Պոլսում [[Հովհաննես Հիսարյան]]ի խմբագրությամբ արևմտահայերենով հրատարակվող ազգային, բանասիրական և քաղաքական ամսագիր։ Գոյությունը շարունակել է մինչև 1851-ի վերջը<ref>Ս. Ա. Շտիկյան, Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865), Ե., 1983, էջ 44։</ref>։
 
Հատված առաջաբանից, որը վերնագրված է «Նախաշավիղ».
 
{{քաղվածք|«Ազգի մը առաջադիմություն ըսելը, ամենքը գիտեն այսօր, թե նույն ազգին լուսավորությունը ըսել է, և թե սա լուսավորությունը բոլոր հասարակության վրա սփռելու միակ միջոցն է բոլոր հասարակության մեջ ողջախոհ գաղափարներ սփռել, կամ ծուռ գաղափարները շտկելու ջանալ։
 
...Քիչ գիրք կամ սահմանյալ գրություններ կգտնվին մեր մեջը, որոնք լուսավորություն, կրթություն քարոզեն, սորվեցնեն ու ազգային առաջադիմության առաջնորդեն հաստատուն կերպով։ Չկան չենք ըսեր։ Բայց մեր մեջ գտնված նաև պարապ գրքերը քիչ չեն։
 
Շատերեն լսեցինք, թե ո՞ւր է այս կամ այն արվեստին, այս կամ այն կրթության գրությունները։ Դար մը առաջ աս հարցմունքը թե որ ընեին, գուցե ամոթ մի չի սեպվեր ազգին։ Սակայն այս օրս, ուր տպագրությունը իր կատարելության զենիթն է, ուր ամեն ազգ անոր միջնորդությամբ կփնտռեն ու կդիմեն միշտ դեպի լավագույն վիճակ մը, ամոթ չէ մեզի բարբարոսաց պես գրեթե անգիր ու տխմար մնալ։
 
...Այս նյութերն են, որ ուրիշ նյութոց հետ, կուզենք ամփոփել շրջանավոր գրության մը մեջ, որն որ ամսե ամիս բովանդակելով, որչափ որ կարելին է՝ ընտիր հավաքում մը բարոյական, ուսումնական քաղաքական և զվարճալի ընծայե ընթերցողաց»։
|}}
 
== Ծանոթագրություններ ==