«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: File: → Պատկեր։ (3) using AWB
(Նոր էջ. '''Բուսաբանություն''' ( {{lang-grc|βοτανικός}} - «բույսերին վերաբերող» և βοτάνη - «խոտ, բույս») - [[կենսաբանությ...)

չ (clean up, replaced: File: → Պատկեր։ (3) using AWB)
'''Բուսաբանություն''' ( {{lang-grc|βοτανικός}} - «բույսերին վերաբերող» և βοτάνη - «խոտ, բույս») - [[կենսաբանություն|կենսաբանության]] մի բաժին, [[գիտություն]] [[բույս]]երի մասին:
== Ուսումնասիրության առարկան ==
[[պատկերՊատկեր:Beli-hibiskus.jpg|thumb|left|250px|[[Հիբիկուս]]]]
Բուսաբանությունը ընգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ` բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները ([[մորֆոլոգիա]] և [[անատոմիա]]), [[բույսերի դասակարգում]]ը և [[սիստեմատիկա]]ն, բուսատեսակների [[պատմական զարգացում]]ը ([[էվոլյուցիա]]), ազգակցական կապերը ([[ֆիլոգենեզ]]), տարածումը` տարածական բաշխումը [[Երկիր|Երկրի]] մակերեսին ([[բույսերի աշխարհագրություն]]), բուսածածկի կառուցվածքը ([[ֆիտոցենոլոգիա]] կամ [[երկրաբուսաբանություն]]), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ ([[տնտեսական բուսաբանություն]]):
Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են`
Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է [[բույսերի էկոլոգիա]]ն: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը: Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի [[համակեցություն]]ներ կամ [[ֆիտոցենոզ]]ներ ([[անտառ]]ներ, [[տափաստան]]ներ, [[սավաննա]]ներ և այլն): Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է [[երկրաբուսաբանություն]] կամ [[ֆիտոցենոլոգիա]] (որոշ երկրներում նաև` [[ֆիտոսոցիոլոգիա]]): Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է` [[անտառագիտություն]], [[ճահճաբանություն]] և այլն: Առանձնացվում է նաև [[բիոգեոցենոլոգիա]]ն, որը ուսումնասիրում է [[բուսածածկ]]ի, [[կենդանական աշխարհ]]ի, [[հող]]ի և հողառաջացնող [[ապար]]ների միջև եղած փոխհարաբերությունները: Այս համակարգը անվանվում է [[կենսաերկրացենոզ]]:

Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է [[բույսերի աշխարհագրություն]]ը: Բույսերի [[բրածո]]ների ուսումնասիրմամբ զբաղվում է [[պալեոբուսաբանություն]]ը կամ [[ֆիտոպալեոնտոլոգիա]]ն, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար:

Բույսերի տնտեսական դերը ուսումնասիրում է [[տնտեսական բուսաբանություն]]ը: Սրա հետ սերտորեն կապված է [[էթնոբուսաբանություն]]ը, որը ուսումնասիրում է տարբեր [[էթնիկական խումբ| էթնիկական խմբերի]] կողմից բուսատեսակների օգտագործումը:

[[File:CanonՊատկեր։Canon ibnsina arabic.jpg|thumb|right|200px|[[Ավիցեննա]]յի [[«Բշկագիտության կանոն»]]-ը]]
[[Բույսերի ֆիզիոլոգիա]]ն և [[բույսերի կենսաքիմիա]]ն ոչ միշտ են համարում բուսաբանության բաժիններ, քանի որ բուսական [[օրգանիզմ]]ում կատարվող պրոցեսները շատ դեպքերում համընկնում են կենդանիների օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ և ուսումնասիրվում են նույն [[մեթոդ]]ներով: Սակայն բույսերի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան առանձնանում են որոշակի հատկանիշներով, որոնք պայմանավորված են միայն բուսական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով:

[[Բույսերի գենետիկա]]ն հաճախ համարում են հենց [[գենետիկա]]յի մի բաժինը, չնայած որ, նրա որոշ ուսումնասիրությունները կապված են [[բիոսիստեմատիկա]]յի, [[բույսերի էկոլոգիա]]յի և [[երկրաբուսաբանություն|երկրաբուսաբանության]] հետ:

== Բուսաբանության պատմությունը ==
{{տես|Բուսաբանության պատմություն}}
[[File:BotanyՊատկեր։Botany.jpg|thumb|right|Բուսաբանի ավանդական գործիքներ]]
[[File:TeofrastoՊատկեր։Teofrasto Orto botanico detail.jpg|thumb|200px|right|Թեոֆրաստի արձանը]]

=== Վաղ բուսաբանություն ===
[[Բուսաբանության պատմություն]]ը սկսվում հնագույն աղբյուրներում առկա բույսերի նկարագրությամբ և դասակարգմամբ: Բուսաբանական աշխատությունների օրինակներ գտնվել են [[Հին Հնդկաստան]]ում, [[Միջագետք]]ում, [[զրադաշտություն|Զրադաշտական]] և [[Հին Չինաստան|Հին Չինական]] ձեռագրերում:

Առաջին աշխատությունները , որոնք չեն նկարագրել բույսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակության համարվում են`
*[[Արիստոտել]]ի աշխատությունները,
*Արիստոտելի աշակերտ [[Թեոֆրաստ]]ի «[[Բույսերի պատմություն]]»-ը ( {{lang-grc|Περὶ φυτῶν ἱστορίας}}, {{lang-la|Historia plantarum}} ), որտեղ նկարագրված է շուրջ 500 բույսերի տեսակներ, տրված է դասակարգման հիմքերը և բույսերը բաժանված են ըստ [[կենսական ձև]]երի, տրված է ֆիզիոլոգիայի հիմքերը, [[ծաղիկ|ծաղկի]] կառուցվածքը,
*[[Պլինիուս Ավագ]]ի «[[Naturalis Historia]]»-ն որտեղ նա նկարագրել է շուրջ 1000 տեսակի բույսեր:
*[[Այուրվեդա]]ն հնդկական աշխատություն, որը դասվում է մ.թ.ա առաջին հազարամյակին
*Պարսիկ [[Աբու Ալի Իբն Սինայի]] ([[Ավիցեննա]]) «Բշկագիտության կանոն»-ը
*Գերմանացի [[բնագետ]] և [[փիլիսոփա]] [[Ալբերտ ֆոն Բոլշտեյն]]-ի ([[Ալբերտ Մեծ]]) աշխատությունները:

Միջնադարյան մուսուլմանական աշխարհից հայտնի է [[Աբու Հանիֆա Դինավարի]]ի (828-896) «Բույսերի գիրք»-ը, [[Իբն Բասսալ]]ի «Հողերի դասակարգում»-ը և այլն: 13-րդ դարի սկզբում [[Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթի]]ն և [[Իբն ալ-Բայթար]]ը նույնպես գրել են բուսաբանության մասին: