«Գառնիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
== Գործունեություն ==
Աշխատել է [[Սովետական Հայաստան (թերթ)|«Սովետական Հայաստան»]] թերթի, «Սովետական Հայաստան» ամսագրի, ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագրի» խմբագրություններում, [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|գրականության ինստիտուտ]]ում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ում ([[1954]]-1963 թթ.՝ տնօրեն), 1963 թվականինից՝թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում: Գիտական աշխատանքները նվիրված են արևմտահայ գրականության և թատրոնի, հասարակական մտքի զարգացման պատմությանը։ Գրել է 20-ից ավելի մենագրություն՝ [[Պետրոս Ադամյան]]ի, [[Արուսյակ Փափազյան]]ի, Մ․ Զանանի, [[Արփիար Արփիարյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի, հուշագրություններ՝ [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյանի]] մասին և «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրական վեպը ([[1945]])։
 
Զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1937-1939 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, 1939-1940 թթ. գրաբար է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
 
ՍտեփանյանՍտեփանյանը [[թուրքերեն]]ից թարգմանել է Հ․ Վարդանյանի «Ագապի» վեպը, Հ․ Պարոնյանի բազմաթիվ գործեր, հրապարակել Պ․ Ադամյանի «Նամակներ»-ը ([[1959]])։ ՀԽՍՀ պետ․ մրցանակ ([[1980]])։ Երկ․ Ուրվագիծ արեմւոահայ թատրոնի պատմության, հ․ 1-3, Ե․, [[1962]]-1975: Կենսագրական բառարան (Հայ մշակույթի գործիչներ), հ․ 1-2․․․, Ե․, 1973-81: Ֆրանսահայ թատրոն, Ե․, [[1982]] (Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հ․ 1)<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>:
 
== Պարգևներ ==