«Բոլիվարական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== 2002-2009 ===
Խռովության անհաջողությունից հետո ընդդիմությունը 2002 թվականի վերջին 2003 թվականի սկզբին գործադուլ կազմակերպեց, որն ստիպեց իշխանություններին ժամանակավորապես փակել պետական PDVSA ընկերությունը։ 2004 թվականի օգոստոսին ընդդիմության կողմից սահմանադրությամբ պահանջվող ստորագրությունների քանակ հավաքելուց հետո կայացավ համընդհանուր հանրաքվե՝ իշխանությունից նախագահի հեռացման հարցով։ Չավեսը սակայն հանրաքվեի արդյունքում ստացավ ձայների 59 %-ը և մնաց նախագահ։ Արդեն ընտրություններից հետո Ռոբերտ Ռիգոբոնի և Ռիկարդո Հաուսմանի վիճակագրական բյուրոն պնդում էր, որ ընտրական հանձնաժողովի ղեկավարները մանիպուլյացիայի են ենթարկել ընտրությունների արդյունքները<ref>[http://online.wsj.com/article/SB109452281788010900.html?mod=todays_us_page_one Academics' Study Backs Fraud Claim In Chavez Election — WSJ.com]</ref>։ Այս պնդումները չեն հաստատվել [[Ամերիկյան պետությունների կազմակերպություն|Ամերիկյան պետությունների կազմակերպության]] դիտորդների կողմից։
 
2006 թվականին Չավեսը հաղթեց [[Նախագահական ընտրություններ Վենեսուելայում (2006)|նախագահական ընտրություններում]]՝առաջ անցնելով բոլոր ընդդիմադիր ուժեր թեկնածու [[Մանուել Ռոսալես]]ից<ref>[http://www.cne.gov.ve/divulgacionPresidencial/resultado_nacional.php Результаты президентских выборов в Венесуэле в 2006 году.]</ref>։ Ընտրությունների ընթացքում դեմոկրատական գործընթացներին հետևելը հաստատվեց կողմնակի դիտորդների կողմից<ref>http://www.eueomvenezuela.org/pdf/EUEOM_Venezuela_Presidential_Election_2006_Preliminary_Statement.pdf</ref>։
 
2007 թվականի դեկտեմբերին Չավեսը հանրաքվեի ձևով քվեարկության դրեց սահմանադրական բարեփոխումների հարցը, որը հնարավորություն կտար նախագահին անսահմանափակ քանակով մասնակցել ընտրություններին, ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, պահպանել ժամկետի կեսից նախագահին թոշակի ուղարկելու հնարավորությունը։ Առաջարկված փոփոխությունները սակայն չընդունվեցին հանրաքվեին՝ քվեարկողների շատ քիչ մասնակցության պատճառով<ref>[http://www.isj.org.uk/index.php4?id=394&issue=117 International Socialism: Lessons from Venezuela’s referendum]</ref>։ 2009 թվականի փետրվարին կայացավ այս հարցով երկրորդ հանրաքվեն, որն այս անգամ ավարտվեց բարեփոխումների ընդունմամբ<ref>[http://www.rp.pl/artykul/264282-Chavez-moze-rzadzic-rowniez-po-2012-roku.html Чавес может править и после 2012 года]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==