«Ակիմ Խաստատով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[1780]] թվականի հունվարին «գաղտնի առաքելությամբ» Աստրախան է ժամանել ռուս, ցամաքային զորքերի և Կասպից ծովի նավատորմի նոր հրամանատար [[Ալեքսանդր Սուվորով]]ը՝ ծրագրվող պարսկական արշավանքը նախապատրաստելու համար։ Ծրագրի հետ որոշակի հույսեր էին կապել հայ ազատագրական շարժման գործիչներ Լազարյանները, Հ. Արղությանը և ուրիշներ, որոնց խորհրդով Ա. Վ. Սուվորովը կապեր է հաստատել պահեստի կապիտան Խաստատովի և եղբոր՝ Աստրախանի նավահանգստի մաքսատան կառավարիչ Բոգդան Խաստատովի հետ՝ առաջարկելով նրանց վերադառնալ զինվորական ծառայության։ Ռուսաստանի զինվորական կոլեգիայի [[1780]] թվականի [[մայիսի 17]]-ի հրամանով Ա. Վ. Սուվորովի գլխավոր շտաբում Խաստատովը նշանակվել է համհարզ և մինչև [[1782]] թ.-ը նրա հետ մասնակցել Կասպիականի արևմտյան ափերի ու հարևան երկրների տնտեսական, քաղաքական վիճակի ու ռազմավարական նշանակություն ունեցող ուղիների վերաբերյալ տեղեկությունների հավաքմանը՝ այդ նպատակին ծառայեցնելով Կասպից ծովում Խաստատովների և Լազարյանների առևտրական նավերը։
 
Այնուհետև, Ա. Վ. Սուվորովի զորքերի կազմում, փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճանով, Խաստատովն իր երկու գումարտակով մասնակցել է [[1787]]-[[1791]] թթվականի ռուս-թուրքական պատերազմին՝ [[Կինբուռն]]ի, [[Ֆոկշան]]ի, [[Ռիմնիկ]]ի ճակատամարտերին, [[Իզմայիլ]]ի գրավմանը՝ արժանանալով շքանշանների ու մեդալների։ Միաժամանակ աջակցել է թուրքական լծից ազատագրված վայրերի հայ բնակչության խնամքի և 4000 հայերի՝ ռուս, կայսրության սահմանները գաղթեցնելու գործին։ [[1793]] թվականին դիվանագիտական աշխատանքի է ուղարկվել [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] ռուս, դեսպանատուն։ [[1796]] թվականին գեներալ-մայորի աստիճանով նշանակվել է հեծյալ գնդի հրամանատար։ [[1799]] թվականի [[փետրվարի 9-ին թողել է զինվորական ծառայությունը։ Թաղված է [[Պետերբուրգ]]իՍմոլենսկյան հայկական գերեզմանոցում։գերեզմանոց | Պետերբուրգի հայկական գերեզմանոցում]]։
 
{{ՀՍՀ}}