«Նիկե Սամոթրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ քանդակ | անվանում = Նիկե Սամոթրակյան | բնօրինակ անվանում = | Պատկեր = | քանդակագործ = Պիթ...»:
(Տարբերություն չկա)

13:40, 1 Մարտի 2017-ի տարբերակ

Նիկե Սամոթրակյան, Նիկե աստվածուհու մարմարե հին հունական քանդակ (մ. թ. ա. 2-րդ դար), որ հայտնաբերվել է հունական Սամոթրակի կղզում` կաբիրաների սրբավայրում: Քանդակը 1863 թվականին հայտնաբերել է ֆրանսիացի հյուպատոս, հնագետ Շառլ Շամպուազոն: Նույն թվականին էլ այն ուղարկվել է Ֆրանսիա:

Նիկե Սամոթրակյան
անգլ.՝ Winged Victory of Samothrace (Nike of Samothrace)[1]
տեսակարձան և հնագիտական առարկա
քանդակագործՊիթոկրիտ
տարիմ. թ. ա. 200-190
բարձրություն244 սմ
ստեղծման վայրենթդ․ Հռոդոս
ուղղությունհելլենիստական քանդակ
ժանրՀելլենիզմ[2]
նյութմարմար
գտնվելու վայրՓարիզ
հավաքածուԼուվրի հունական, հռոմեական և էտրուսկյան հնությունների բաժանմունք
սեփականատերՖրանսիական պետություն
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/winged-victory-samothrace, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%82%B5%E3%83%A2%E3%83%88%E3%83%A9%E3%82%B1%E3%81%AE%E3%83%8B%E3%82%B1, http://www.louvre.fr/zh/oeuvre-notices/《萨莫色雷斯岛的胜利女神》雕像 կայք
 Nike of Samothrace Վիքիպահեստում

Ստեղծման ժամանակաշրջան

 
Քանդակը մինչ վերականգնելը

Քանդակագործը Պիթոկրիտն է` հունական Լինդոս կղզուց: Քանդակը հայտնաբերողները կարծել են, որ այն կանգնեցվել է մ. թ. ա. 295-289 թվականների միջակայքում մակեդոնացի զորավար Դեմետրիոս I Պոլիորկետի` մ. թ. ա. 306 թվականին Սալամինի ճակատամարտում տարած հաղթանակի պատվին: Սամոթրակիի հնագիտական թանգարանը այժմ էլ այդ տեսակետն է պաշտպանում[3]: Կերամիկայի մնացորդների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ պատվանդանը ստեղծվել է մ. թ. ա. 200 թվականին, չնայած որոշ ուսումնասիրողներ ընդունում են մ. թ. ա. 250 կամ 180 թվականը[4]: Մեկ այլ եսակետի համաձայն էլ արձանը ստեղծվել է մ. թ. ա. 200-190 թվականները[5]: Քանդակը պատկերված է մակեդոնական դրամների վրա, իսկ Սամոթրակի կղզին մեծ դեր է խաղացել հելլենիստական Մակեդոնիայի շրջանում: Առավել հավանական է, որ քանդակը նվիրված է Կոս կղզու ճակատամարտին (մ. թ. ա. 263), երբ իրար են բախվել Մակեդոնիայի արքա Անտիգոն II Գոնատի և Պտղոմեոս II-ի զորքերը (հաղթել է առաջինը): Կա նաև տեսակետ, որ արձանը կանգնեցվել է Ամորգոսի ճակատամարտի պատվին (մ. թ. ա. 322)[6][7]:

Նկարագրություն

Քանդակը ստեղծվել է հաղթանակի աստվածուհի Նիկեի պատվին ծովային ճակատամարտից հետո: Այն տեղադրել են ծովի վրա կախված ժայռին, իսկ պատվանդանը ներկայացրել է ռազմանավ: Ամենակարող Նիկեն` քամուց ծածանվող զգեստով, պատկերված է առաջ նետվելու դիրքով: Նուրբ, բարակ շղարշից երևում է աստվածուհու ուժեղ ու ձիգ մարմնի հրաշալի կազմվածքը: Նրա հաստատուն քայլը և արծվային թևերի հպարտ բացվածքը առաջացնում են հաղթանակի բերկրանքի զգացում[8]:

Ներկայումս Նիկեի քանդակը գտնվում է Լուվրում Ma 2369 համարի ներքո:

Քանդակը պատրաստված է մարմարից, նավը` գորշ լարթիական մարմարից (Հռոդոս): Աջ թևը վերկանգնված է գիպսից: Քանդակը զուրկ է թևերից ու գլխից: Հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են քանդակի այլ մասեր. 1950 թվականին հնագետների խումբը` Կառլ Լեմանի գլխավորությամբ, հայտնաբերել է աջ ձեռքը, որ հայտնվել էր մեծ քարի տակ` քանդակի հայտնաբերման տեղից ոչ հեռու:

Ժամանակակից կրկնօրինակներ և հիշատակումներ

 
Նիկեի քանդակը Լաս Վեգասում` «Կեսարի պալատ» խաղատան առաջ

Կան քանդակի բազում կրկնօրինակներ ամբողջ աշխարհում: Դրանցից մեկը կանգնեցված է Լաս Վեգասում` «Կեսարի պալատ» (Caesars Palace) խաղատան առջև: Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության մրցանակը ձևավորված է եղել քանդակի տեսքով:

Արձանը Ֆրենկ Լլոյդ Ռայթի սիրելի գործն է եղել, այդ պատճառով էլ նա շատ է օգտագործել դրա կրկնօրինակները իր տարբեր նախագծերում:

Քանդակի ամենամեծ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգում` բարձունքին գտնվող ռազմական զբոսայգում: Փենսիլվանացի քանդակագործ Սամուել Մուրեյի հեղինակած 28 ոտնաչափ ունեցող քանդակը (1911) կրում է Նյու Յորքում գտնվող Նիկեի մեկ այլ քանդակի ազդեցությունը, որի հեղինակն է ամերիկացի քանդակագործ Աուգուստուս Սենտ-Գաուդենսը:

Շվեդ հեղինակ Գունար Էկելյոֆը Նիկեին դարձրել է «Սամոթրակիի հաղթանակը» բանաստեղծության հերոսը, որտեղ աստվածուհին, տարածելով թևերը, ազատության կոչ է անում` նացիզմի դեմ պայքարելով[9]:

Քանդակի` ճիշտ նույն չափերով կրկնօրինակը կա Օհայո նահանգում` համալսարանական գրադարանի առաջ[10]: Նույն չափերով մեկ այլ կրկնօրինակ պահվում է Նյու Յորք նահանգի Սիրակուզա համալսարանի մոտ: Մեծությամբ երկրորդ կրկնօրինակը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում. այն ունի 10 ոտնաչափ (3 մ) բարձրություն:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Хатцфилд в 1910 году указал на то, что в это время остров подчинялся злейшему врагу Деметрия Лисимаху, который не мог позволить возведения такого памятника.
  4. Haskell, Francis and Nicholas Penny. (1981) Taste and the Antique: the Lure of Classical Sculpture 1500—1900. New Haven: Yale University Press, p. 333. ISBN 0-300-02641-2
  5. Janson, H.W. (1995) History of Art. 5th edn. Revised and expanded by Anthony F. Janson. London: Thames & Hudson, pp. 157—158. ISBN 0500237018
  6. Burn, 2005. Hellenistic Art: From Alexander the Great to Augustus.
  7. A. W. Lawrence: The Date of the Nike of Samothrace, in: The Journal of Hellenic Studies Vol. 46 (1926), S. 213—218
  8. "Winged Victory: A Closer Look at the Pennsylvania Memorial". The Blog of Gettysburg National Military Park. April 30, 2016.
  9. In Ekelöf, Non Serviam, Bonniers, Stockholm 1945, and in later collected editions of his poems.
  10. http://thelantern.com/2013/03/winged-victory-replica-statue-placed-in-thompson-library-100-year-history-with-ohio-state/

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկե Սամոթրակյան» հոդվածին։