«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 271.
[[Հոկտեմբերի 31]]-ի (նոյեմբերի 13-ի) առավոտյան Տոլստոյը և իր ուղեկիցները Շամորդինոյից ուղևորվեցին դեպի Կոզելսկ, որտեղ նստեցին արդեն կայարան ժամանած դեպի հարավ մեկնող № 12 գնացքը։ Գնացք նստելիս չհասցրին տոմսեր գնել. հասնելով Բելյովա՝ տոմսեր ձեռք բերեցին մինչև Վոլովո կայարան։ Տոլստոյի ուղեկիցները հետագայում նույնպես հավաստեցին, որ ուղևորությունն ինչ-որ հստակ նպատակ չէր հետապնդում։ Խորհրդակցելուց հետո որոշեցին գնալ Տոլստոյի քրոջ աղջկա՝ Ե. Դենիսենկոյի մոտ՝ Նովոչերկասկ, որտեղ ցանկանում էին արտասահմանյան անձնագրեր ստանալ և մեկնել [[Բուլղարիա]], իսկ եթե չստացվեր, կմեկնեին [[Կովկաս]]:{{sfn|Шифман А. И.|1978|loc=Глава VIII|էջ=41}} Սակայն ճանապարհին Տոլստոյը մրսեց և հիվանդացավ կրուպոզային թոքաբորբով և ստիպված հենց առաջին խոշոր բնակավայրի մոտ իջավ գնացքից։ Դա Աստապովո կայարանն էր (այժմ՝ Լև Տոլստոյ, Լիպեցկի մարզ)։{{sfn|Шифман А. И.|1978|loc=Глава VIII|էջ=42}}
 
Լև Տոլստոյի հիվանդության մասին լուրը մեծ իրարանցում առաջացրեց ինչպես բարձագույնբարձրագույն շրջանակներում, այնպես էլ՝ Սրբազան սինոդի անդամների շրջանում։ Նրա առողջականի և գործերի դրության մասին պարբերաբար ծածկագրված հեռագրեր էին ուղարկվում ներքին գործերի նախարարություն և Մոսկվայի երկաթուղային ոստիկանության վարչություն։ Սինոդի գաղտնի արտակարգ նիստ հրավիրվեց, որի ժամանակ, օբեր-պրոկուրոր Լուկյանովի նախաձեռնությամբ, հարց բարձրացվեց Լև Նիկոլաևիչի հիվանդության վատագույն ելքի դեպքում եկեղեցու դիրքորոշման վերաբերյալ։ Սակայն հարցը դրական լուծում այդպես էլ չստացավ<ref name="бол">{{ռուսերեն հոդված |автор=Петров Г.И. |մաս=Болезнь и смерть Толстого |ссылка часть= |վերնագիր=Отлучение Льва Толстого от церкви |բնօրինակ= |ссылка=http://istorijacerkvi.wordpress.com/история-церкви/петров-отлучение-льва-толстого/|викитека= |ответственный=Под ред. В. Ф. Реута |հրատարակություն= |վայր=М. |издательство=Знание|թվական= 1964 |հատոր= |էջերի թիվ= |столбцы= |մեջբերվող էջեր=128 |սերիա= |ISBN= |տպաքանակ=75 000 }}</ref>:
 
Լև Նիկոլաևիչին փրկել էին ջանում վեց բժիշկներ, բայց նրանց օգնության առաջարկին գրողը միայն պատասխանեց. «Աստված ամեն ինչ կկարգավորի»: Իսկ երբ նրան հարցրին, թե ինչ է ուզում ինքն անձամբ, նա պատասխանեց. «Ուզում եմ, որ ինձ ոչ ոք չձանձրացնի»: Վերջին գիտակցված խոսքերը, որ Տոլստոյն արտաբերեց մահից մի քանի ժամ առաջ, ուղղված էին ավագ որդուն, ով հուզմունքից չկարողացավ հասկանալ, բայց դրանք լսեց բժիշկ Մակովիցկին. «Սերյոժա․․․ ճշմարտությունը․․․ ես շատ եմ սիրում, ես սիրում եմ բոլորին․․․»:{{sfn|Маковицкий Д. П.|1979-1981|loc=Т. 90, кн. 4|էջ=430}}