«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
'''Մշակույթի տուն''': Գյուղի կենտրոնից քիչ հարավ` դեպի Տաշիր տանող ճանապարհին Մշակույթի տունն է: Այն հիմնադրվել է ԽՍՀՄ տարիներին, 1950-ական թթ.: Նրա առջև որդուն գրկած մոր արձան է` նվիրված Հայրենական Պատերազմում զոհված 605 շահնազարցիների հիշատակին: Մշակույթի տանը նախկինում գործել է գրադարան, կինոթատրոն, սակայն 2000-ականներին այն փակվեց: Ներկայումս ծառայում է որպես հարսանյաց սրահ:
 
'''Դպրոցներ''': Շահնազարում առաջին դպրոցը եղել է ԱրթեԱրտեմ Դումիկյանի տունը 1897 թ., մինչ այդ Տեր-Չոբանյանի տանը կից բացվել էր սենյակ, որտեղ ուսանում էր 20-30 տղա: Հետագայում` 1934 թ., ԽՍՀՄ տարիներին, շահագործման հանձնվեց 1914 թ. կառուցված դպրոցը, որի առաջին տեղացի տնօրենը եղել է Պողոս Հարությունյանը: Այն գտնվում է Սբ. Հովհաննես վանքից քիչ վեր, Սարգիս Յազիչյանի տուն-մանկապարտեզից վերև: Այս դպրոցը գործել է մինչև 1970-ականները: Ապա գյուղում բացվեց ներկայիս № 2 դպրոցը: Այն գյուղի արևելյան հատվածում է: Նրանից քիչ ուշ բացվեց № 1 դպրոցը, որը 2007 թ. վերանվանվեց շահնազարցի, ականավոր բանասեր, լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի անվամբ: 2010 թ. այն Լոռու մարզի լավագույն դպրոցն էր:
Գյուղում գործում է նաև արվեստի դպրոց, որտեղ ուսուցանում են դաշնամուր, քանոն, դհոլ, ջութակ:
 
Տող 89.
 
== Բնակչություն ==
Մեծավանի բնակչությունը այստեղ գաղթած ալաշկերտցիների հետնորդներն են: Ալաշկերտից և Մուշից գաղթել է շուրջ 69 ընտանիք, ներկայումս բնակվում է ավելի քան 6000 մարդ: Բոլորն էլ կաթոլիկ հայեր են («ֆրանկ»): Յուրաքանչյուր տարի հուլիս ամսին բնակչությունը հավաքվում է Վերի վանքի դռանը` նշելու Վարդավառը: Այն վերածվում է մի մեծ տոնախմբության, որին մասնակցելու են գալիս բոլոր ֆրանկներըմեծավանցիները` հեռավոր վայրերից, մոտիկ և հեռու գյուղերից: Այդ օրը վանքի առջև հավաքվում են նույնիսկ բախտագուշակներ, առևտրականներ, վարձու երգիչներ, քահանաներ… Իսկ օրվա վերջում բոլորին օրհնում է վարդապետը, մատուցում պատարագ:
Շահնազարցիներին շրջակա գյուղի բնակիչները հաճախ անվանում են «ծուռ»՝ իրենց միամտության պատճառով: Այստեղի ժողովուրդը ոչ մի օրենքի չենթարկվող տրամաբանություն ունի: Բացի այդ նրանց հատուկ է նաև բարձր ձայնը, միայն աչքերին հավատալու սովորույթը…
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից