«Սանտա Մարիա դել Ֆիորե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կրոնական կառույցի տեղեկաքարտ
Տող 16.
Տաճարը համարվում է [[Սավանառոլա]]յի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել [[Լորենցո Մեդիչի]]ի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա [[Սիսկտ IV]] պապի կողմից կազմակերպված մահափորձը։ Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում։
== Տաճարի շինարարություն ==
Տաճարը կառուցվել է շուրջ 6 դար, առնվազն վեց ճարտարապետների ղեկավարության տակ։ [[Առնոլֆո դի Կամբիո]]ն մշակեց նախագիծը և սկսեց պատերի շինարարությունը։ Նա նախագծեց 3 լայն նավերը որոնք վերջանում էին ութակնյան ձև ունեցող գմբեթի տակ, մեջտեղի նավը գտնվում էր Սանտա Ռեպառատա տաճարի տեղում։ [[1302]] թվականին Առնոլֆո դի Կամբիոյի մահից հետո տաճարի շինարարությունը դադարեցվեց շուրջ երեսուն տարով։ [[1331]] թվականին վերսկսվեցին շինարարկանշինարարական աշխատանքները և գլխավոր ճարտարապետ նշանակվեց [[Ջոտտո]]ն, որն էլ բուն տաճարի փոխարեն [[1334]] թվականին սկսեց զանգակատան շինարարությունը։ [[1337]] թվականին Ջոտտոն մահացավ, իսկ այդ ժամանակ կառուցված էր դեռ առաջին հարկը։ [[1348]] թվականին ժանտախտի պատճառով կանգնեցվեցին բոլոր աշխատանքները։
 
[[1349]] թվականին ճարտարապետն նշանակվեց [[Ֆրանչեսկո Տալենտի]]ն,ով վերջացրեց զանգակատունը, և լայնացրեց տաճարի մակերեսը, նրան հաջորդեց Ջովանի դի Լապո Գինին, ով էլ կամարների միջոցով բաժանեց գլխավոր նավը չորս քառանկյուն հատվածների։ Նրանց հաջորդեցին [[Ալբերտո Առնոլդի]]ն, [[Ջովանի դ'Ամբորջո]]ն, [[Ների դի Ֆիորվանտե]]ն և [[Օրկանյա]]ն։ [[1375]] թվականին նախկին Սանտա-Ռեպառատան ապատեղակայվեց և շուտով ավարտվեց նավերի շինարարությունը։ [[1418]] թվականին մնաց ավարտել միայն գմբեթը, սակայն առաջացան խնդիրներ և նախկինի փոխարեն կառուցվեց Բռունելլսեկիի գմբեթը<ref name=arch>{{cite book | first=Guido | last=Zucconi | year= 1995| title=Florence: An Architectural Guide | publisher=Arsenale Editrice srl | location=San Giovanni Lupatoto, Vr, Italy | isbn=88-7743-147-4}}</ref>։