«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

{{քաղվածք|Եվ դարձավ «Պոմպեյի վերջին օրը» Ռուսական վրձնի համար առաջին օր:|[[Եվգենի Բարատինսկի]]|}}
 
[[Պատկեր:6279 - Roma - Cimitero acattolico - Tomba Karl Brulloff (1799-1852) - Foto Giovanni Dall'Orto, 31-March-2008.jpg|200px|մինի|Կառլ Բրյուլովի շիրմաքարը [[ՀռոմեկանՀռոմեական ոչ կաթոլիկների գերեզմանոց|ՀռոմեկանՀռոմեական ընդդիմադիրների գերեզմանոցում]]]]
[[1836]]-[[1849]] թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում։ Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կոչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով՝ հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից։ Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581 թվականին [[1581]]» (1839—1843, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]])։ Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցևը կայսրի հրամանով այցելեցին [[Պսկով]], որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները։ Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման՝ այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց։ Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ։ Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից։ Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն։ Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ։ Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում [[Կուկոլնիկ|Ն.Վ.Կուկոլնիկի]] դիմանկարը (1836, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), [[Ժուկովսկի Վասիլի|Վ.Ա. Ժուկովսկու]] դիմանկարը (1837—1838), [[Իվան Կռիլով|Ի.Ա. Կռիլովի]] ([[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա.Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), եղբոր՝ Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, [[Ռուսաստանի Ազգային թանգարան|Պետական Ռուսական թանգարան]], [[Սանկտ-Պետերբուրգ]]) և շատ այլ դիմանկարներ։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]])։ Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում՝ նկարելով [[Սուրբ Պետրոսի և Պավելի Լյութերական եկեղեցի (Սանկտ-Պետերբուրգ)|Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում]]: