«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
[[Պատկեր:Summer Heat - Running Dog, 1909.jpg|մինի|աջից|«Ամառային տապ. Վազող շուն», 1909]]
[[Պատկեր:By the Sea. Sphinx.jpg|մինի|աջից|«Ծով. Սֆինքս», 1908]]
[[Պատկեր:ByИдущая the Wellженщина. Hot Day, 1908.jpgjpeg|մինի|աջից|«Ջրհորի մոտ, շոգ[[Քայլող օրկինը]]», 19081911]]
 
Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի ([[1910]]-ական թթ.) երկերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», [[1910]], «Ի. Ս. Շչուկինի դիմանկարը», [[1910]], «Փյունիկյան արմավենի, 1911, «Եգիպտական գիշեր», [[1911]], «Բանաններ», [[1911]], «Գ. Լևոնյան», [[1912]], «Պարսկական նատյուրմորտ», [[1913]], «Քաղաքիկի ծաղիկները», [[1914]], «Ա. Ծատուրյան», [[1915]], «Ծաղիկներ», [[1916]], «Դաշտային ծաղիկներ», [[1918]]) ի տարբերություն «Հեքիաթներ և երազներ»–ի՝ թեմատիկայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվներով արդեն կոնկրետ-իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր-էսթետիկական մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորոշումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մարդիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի [[1910]]-ական թթ. կտավներում ստացել են ընդհանրացված բնութագրություն, վերածվել հավաքական, մոնումենտալ-էպիկական կերպարների։ Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացահայտելով ու դրանք երևակայաբար վերամիավորելով, Սարյանը ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենական շարժման մեջ պահող համատիեզերական կենսաուժի գոյության նկարչի պանթեիստական հավատամքը, անմահության, երջանկության և ազատության գաղափարները։ [[1910]]-ական թթ. նրա գործերը, հագեցած ու հնչեղ, հակադիր ու համագիր գույների, սինթետիկ գծերի, լուսաստվերների և հարթությունների այդ զմայլելի աշխարհները, արտահայտում են կյանքի հավերժության խորհրդավոր ներզգայումը։ Այդ գործերում Սարյանը համաձուլել է [[Պոլ Գոգեն]]ի դեկորատիվ գունամտածողությունը, եռաչափ ծավալաձևի սեզանյան ըմբռնումը, [[Վինսենթ Վան Գոգ]]ի շեշտված գունագծային տեսակետը և հայ միջնադարյան մանրանկարչության, որմնանկարչության, ճարտարապետության մի շարք սկզբունքները՝ ստանալով մի նոր, բացարձակապես սարյանական արժեք ու որակ։ Եվ դա նրան լիակատար հնարավորություն է տվել վճռելու երանգների ենթակարգության, «գրաֆիկական» գծի ու համասեռ մակերեսների, տարանջատված լույսի ու ստվերի փոխհարաբերման, առարկայի ու տարածության կոնստրուկտիվ-երկրաչափական կառուցման, կոմպոզիցիայի բաղադրամասերի միջև դինամիկ ու ստատիկ հավասարակշռության ստեղծման, [[Արևելք]]ի ու [[Եվրոպա]]յի գեղարվեստական մտածելակերպի լծորդման բարդ պրոբլեմները, կարևորագույն պրոբլեմներ, որոնք զբաղեցրել են Սարյանի սերնդի ու Սարյանի մասշտաբի բոլոր մեծություններին ([[Մարկ Շագալ]], [[Պաբլո Պիկասսո]], [[Անրի Մատիս]], Ժ. Բրաք, Ժ. Ռուո, Վ. Կանդինսկի), և որոնցով էլ պայմանավորվել է [[10-րդ դար]]ի նորարարական գեղանկարչական ըմբռնումների զարգացումը։