«Մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 13.
Երկրորդ ոճի փայլուն օրինակ է «Խլուդովյան սաղմոսարանը» ([[9-րդ դար]], [[Պատմության թանգարան]], [[Մոսկվա]])։ [[10-րդ դար]]ում երևան է եկել ՝ պարսկական ազդեցությունը, որն արտահայտվել է սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտարապետական մոտիվներում)։ Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ։ Ուշ շրջանի մանրանկարչությունը հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով։ [[Ասորիք]]ում և [[Պաղեստին]]ում ([[Եդեսիա]], [[Մծբին]], [[Անտիոք]] կենտրոններով) 5-րդ դարից սկսած [[ասորի]] վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, ինչն իր կնիքն է դրել բյուգանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես նաև արևմտաեվրոպական մանրանկարչության վրա։ Արևելյան մանրանկարչությունը հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը։ [[6-րդ դար]]ի ասորական նշանավոր ձեռագրերն են [[Վիեննա]]յի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, [[Վիեննա]]), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, [[Ֆլորենցիա]]) և այլն։ Արևմուտքի մանրանկարչությունն օգտվել է ինչպես արևելյան, այնպես էլ բյուգանդական ձևերից։ [[7-րդ դար|7]]-[[8-րդ դար]]երում իռլանդա-սաքսոնական մանրանկարչությունը միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արևելյան ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ [[մարդ]]կային ֆիգուրներ։ Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնող զարդարուն գլխատառով։
[[10-րդ դար]]ից իռլանդասաքսոնական ոճը տարածվել է [[Եվրոպա]]յում։ Մինչ այդ մայրցամաքում [[8-րդ դար]]ի կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը»։ Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան և իռլանդա-սաքսոնական մանրանկարչության սկզբունքները։ Կարոլինգների թագավորության տրոհման հետ [[10-րդ դար]]ի վերջում [[Եվրոպա]]յի երկրների մանրանկարչության մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ [[դպրոց]]ներ։ Ռոմանական արվեստում մանրանկարչությունը կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից։ Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը։ Ուշ ռոմանական շրջանում մանրանկարչության մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր ([[քաղաք]]ների, [[խաչակրաց արշավանք]]ների պատկերներ)։ [[13-րդ դար]]ում [[Իտալիա]]յում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև [[Ֆրանսիա]]յում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ։ Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտարապետական պատկերի նկատմամբ։ Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները։ Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ [[Գրականություն|գրականության]] պատկերազարդումը։ [[13-րդ դար]]ի վերջին [[Արևմտյան Եվրոպա]]յում գոթական մանրանկարչությունը հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասների ն նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը։ Մինչև [[14-րդ դար]]ի վերջը և [[15-րդ դար]]ի սկիզբը մանրանկարչությունը զարգացել է [[Ֆրանսիա]]յում և [[Ֆլանդրիա]]յում։ [[Գերմանիա]]յում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով։ [[15-րդ դար]]ում արեմտաեվրոպական բոլոր երկրներում մանրանկարչությունը սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, [[Լիմբուրգ և Վան էյք եղբայրներ]]ի մանրանկարչությունը)։ [[15-րդ դար]]ում տպագրության գյուտի հետևանքով մանրանկարչությունն աստիճանաբար դուրս է մղվել։ [[11-րդ դար]]ում [[Հին Ռուսիա]]յում մանրանկարչությունը հիմնականում հետևել է բյուգանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», [[1056]]-[[1057]], [[Սալտիկով-Շչեդրին]]ի անվան հանրային գրադարան, [[Լենինգրադ]])։ [[12-րդ դար|12]]-[[15-րդ դար]]երում [[որմնանկար]]ներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», [[14-րդ դար]]ի վերջ-[[15-րդ դար]]ի սկիզբ, [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի անվան գրադարան, [[Մոսկվա]]), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր ([[12-րդ դար|12]]-[[15-րդ դար]]երում [[նովգորոդյան ձեռագրեր]]ի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը)։ [[15-րդ դար]]ի վերջում մանրանկարչության մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ ([[1540]]-[[1560]]-ական թվականներին Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն [[ԽՍՀՄ]] տարբեր գրադարաններում)։ [[9-րդ դար|9]]-[[1-րդ դար]]երում վրացական մանրանկարչությունը կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», [[10-րդ դար]])։ Մանրանկարչության մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ [[Ոսկի|ոսկու]] կիրառումով («Գելաթի Քառավետարանը», [[11-րդ դար]], երկուսն էլ Վրացական ԽՍՀ ԳԱ ձեռագրերի ինստիտուտ, [[Թբիլիսի]])։ [[17-րդ դար]]ում պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «
== Հայկական մանրանկարչություն ==
[[Հայկական մանրանկարչություն]]ը աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ։ Ամենից շատ պատկերազարդվել են [[Ավետարան]]ները, ապա՝ [[Աստվածաշունչ]]ները և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանները։ Մեզ հասած առաջին մանրանկարները [[6-րդ դար|6]]-[[7-րդ դար]]երի նմուշներ են։ Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են [[Լմբատ]]ի, [[Արուճ]]ի [[7-րդ դար]]ի որմնանկարները։ «
* ա. սյունազարդ [[խորան]]ներ,
* բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսազարդերով,
|