«Գանձակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
 
== Պատմություն ==
9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում խաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկղբինսկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։
Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Կիրակոս Գանձակեցի]]ն և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գանձակ» էջից