«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ուղղագրական |
|||
Տող 2.
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի [[ընդհանուր]] և [[մասնավոր]] դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «[[Դիդակտիկա]]» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս VXII դարում: [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1952-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող ՙ«[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]»( [[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ [[վերացական]]ի, [[ծանոթ]]ից՝ [[անծանոթ]]ին և այլն:
Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան [[«Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»]] (16361), [[«Զննական աշխարհ նկարներով»]] (1658) դասագրքերում: [[Կոմենսկի|Կոմենսկու]] դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: [[Կոմենսկի |Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»:
[[Պեստալոցցի]]ն ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների [[զգայական ընկալում]]ը, կարևորում [[զննականություն|զննականության]] դիդակտիկական սկզբունքը և երեխաների [[դիտունակություն|դիտունակության]] զարգացումը: [[«Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար»]] (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի
Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի [[մեթոդաբանություն]]ը հիմնվում է մարքս-լենինյան [[աշխարհայացք]]ի վրա:
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
|