«Կավճի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
|}
 
Կավճի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում, հորատանցքերով հայտնաբերված են նաև օվկիանոսների հատակում։ [[Յուրայի ժամանակաշրջան|Ցուրայի]] վերջում ուժգին արտահայտված տեկտոնական շարժումների պատճառով կատարվել է ծովերի նահանջ ([[ռեգրեսիա]])։ Դրա հետևանքով էլ վաղ կավճում մայրցամաքների զգալի մասը ցամաք է եղել (ծովային ռեժիմ գոյություն է ունեցել Ալպ-Հիմալայան և [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղօվկիանոսյան]] գեոսինկլինալային գոտիներում)։ Ուշ կավճում կատարվել է [[Երկիր|Երկրի]] պատմության մեջ ամենախոշոր տրանսգրեսիաներից մեկը։ Ցամաքները կրկին ծածկվել են ծովերով, ուր կուտակվել են մեծ հզորության կարբոնատային և կավա-ալերոլիտային նստվածքներ։ Կավճի ժամանակաշրջանի վերջում ([[Դանիա]]կան հարկ) կրկին կատարվել են ծալքավոր ու վերընթաց տեկտոնական շարժումներ, ծովերի գլոբալ մասշտաբի նահանջ, լեռնակազմություն՝ հատկապես [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղօվկիանոսյան]] և Ալպ-Հիմալայան գեոսինկլինալներում։ Տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ուժգին հրաբխականությամբ (ԱրևլաԱրևելա-ասիական հրաբխային գոտի, [[Հնդկաստան]], [[Աֆրիկա]])։ Ցամաքներում, բուսական աշխարհում տիրապետող են եղել ձարխոտերն ու մերկասերմերի որոշ խըմբեր։ Ուշ կավճում գերակշռել են ծաղկավոր բույսերը։ Կավճի ժամանակաշրջանի ծածկասերմ բույսերից շատերը ([[մագնոլիա]], [[դափնի]], [[սոսի]], [[կաղնի]]) աչքի ընկնող տեղ են գրավում նաև ժամանակակից բուսական ծածկոցում։ Ցամաքային ողնաշարավոր ֆաունայի կազմում հանդես են գալիս խոտակեր և գիշատիչ [[սողուններ]]ն ու թռչող [[մողեսներ]]ը։ Ծովերում լայնորեն տարածվել են ամոնիտներն ու բելեմնիտները։ Ծովային ողնաշարավորներից բնորոշ են եղել ոսկրային ձկները, խոշոր [[երկկենցաղներ]]ը, [[մողեսներ]]ը։ Կավճի ժամանակաշրջանի վերջում օրգանական աշխարհում արմատական փոփոխություններ են կատարվել։ Մահացել են մեզոզոյան դարաշրջանին բնորոշ ամոնիտները, բելեմնիտները, ինոցերամները։ Կենդանական աշխարհի կազմում նման փոփոխությունները կարևոր փաստարկ են մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջանների սահմանները որոշելիս։ [[ԽՍՀՄ]]-ում Կավճի ժամանակաշրջանի նստվածքները լայնորեն տարածված են Ռուս, ու Սիբիրական պլատֆորմներում, հարավի ալպիական գոտում ([[Ղրիմ]], [[Կովկաս]]), Անդրբայկալում, Սիխոտե֊Ալինում։ Կավճի հասակի նստվածքները պարունակում են ածխի (Սիբիրական պլատֆորմ, [[Անդրբայկա]]լ, [[Հյուսիսային Ամերիկա]]), նավթի ու գազի ([[Արևմտյան Սիբիր]], [[Նախակովկաս]], [[Միջին Ասիա]], [[ԱՄՆ]], [[Մեքսիկա]]) խոշոր հանքավայրեր, աղեր, բոքսիտներ։ [[Արևելյան Ասիա]]յում, Կորդիլիերներում կավճի հասակի ինտրուզիաների հետ կապված են ոսկու, արծաթի, անագի, կապարի և այլ մետաղների օգտակար հանածոներ։ Հայկական ՍՍՀ-ում վաղ կավճի նստվածքներ քիչ են տարածված ([[Իջևան]]ի շրջան, [[Զանգեզուր]]), իսկ ուշ կավճի գոյացումները ծածկում են [[Հանրապետություն|հանրապետության]] տարածքի զգալի մասը։ Վերին կավճի արանսգրեսիան [[Հայաստան]]ում և ընդհանրապես ամբողջ [[Կովկաս]]ում եղել է ամենախոշորը բոլոր տրանսգրեսիաներից։ Համեմատաբար հանգիստ տեկտոնական ռեժիմը նպաստել է ցամաքներում (կղզիներ, թերակղզիներ) հարթ ռելիեֆի ստեղծմանը, որն իր հերթին պայմանավորել է ծովերում կարբոնատային նստվածքների գերակշռմանը։ Հյուսիսային [[Հայաստան]]ում ուշ կավճի հրաբըխանստվածքային գոյացումների հետ գենետիկորեն կապված են ագատի և բենթոնիտային կավերի հանքավայրեր։
 
[[Կատեգորիա:Կավճի ժամանակաշրջան]]