«Համլետ Գևորգյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1951]] թ. մարտի 1-ին [[Ապարանի շրջան]]ի [[Մելիքգյուղ|Մելիք գյուղ]]ում։ [[1968]] թ. ավարտել է դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել [[ԽՍՀՄ]] բանակում։ 1972-1974 թթ. աշխատել է որպես բանվոր։ 1974-1979 թթ. սովորել է [[ԵՊՀ]] Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել [[Նաիրիի շրջան]]ի թիվ 5 երեկոյան դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել [[Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ]]ում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել [[ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ]]ում և [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում]]։ Մասնակցել է [[Արցախյան պատերազմ]]ին։ Պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսություն։ 1999 թ.-ից աշխատում է [[Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում]] որպես ավագ գիտաշխատող։ 2002 թ.-ից համատեղության կարգով ԵՊՃՀ-ի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս է, 2006 թ.-ից՝ դոցենտ։
 
Հեղինակ է 10 պատմագիտական մենագրության ([[Նիկոլ Դուման]]», (Երևան, 2002, 2003), [[Դրո]] (Երևան, 1999, 2000, 2007), «[[Սեբաստացի Մուրադ]]» (Երևան, 2003), «[[Սեդրակ Ջալալյան]]» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «[[Յապոն]] (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011), 3 գիտաուսումնական աշխատանքների և բազմաթիվ հոդվածների։ 2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 2012 թ. ստացել պրոֆեսորի գիտական կոչում։