«Հայ-ադրբեջանական ռազմական բախում (փետրվար, 2017)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
== Իրավիճակի հետագա ընթացք ==
Համաձայն հայկական մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը [[Արցախի Հանրապետություն|արցախա]]-[[Ադրբեջանի Հանրապետություն|ադրբեջանական]] հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 122մմ [[Դ-30]] հաուբից և [[Դ-44]] տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից կրակել է [[Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ|հայկական զինուժի]] դիրքերին։ Վերջիններս պատասխան կրակ են բացել հակառակորդ կողմի ուղղությամբ։ Առավել ակտիվ մարտեր են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ)<ref>[http://hraparak.am/?p=138890&l=am/arajnagcum+krkin+larvac+e+exel Առաջնագծում կրկին լարված է եղել։]</ref>:
 
== Միջազգային արձագանք ==
* {{դրոշ|Իրան}} [[Իրան]]ի արտաքին գործերի պաշտոնակն ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հակամարտ կողմերին զսպվածության կոչ է արել<ref name="Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել">[http://armtimes.com/hy/article/105796 Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել:]</ref>: {{քաղվածք|Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հյուսիսային երկու հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Միջազգային կառույցները, որոնք Արցախյան հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, պետք է իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն։ Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով՝ աջակցել Արցախում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին|Բահրամ Քասեմի, Իրանի ԱԳՆ խոսնակ<ref name="Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել"/>}}
 
== Ծանոթագրություններ ==