«Մտավորականություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: |
No edit summary |
||
Տող 4.
== Հեղափոխական դեմոկրատներ ==
[[Պատկեր:Karl Marx 001.jpg|thumb|Կարլ Մարքսը]]
Միաժամանակ, մտավորականության միջավայրից են ելել հեղափոխական դեմոկրատները, որոնք հրաժարվել են բուրժուական գաղափարախոսությունից և հանդես եկել աշխատավորների շահերի պաշտպանությամբ։ Այդ մտավորականներից առավել առաջադիմականները մշակել են սոցիալիստական գաղափարախոսություն և այն տարածել բանվորների շրջանում։ Նման ուղի են անցել [[Կարլ Մարքս]]ը, [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆրիդրիխ էնգելսը]], [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը և բանվորական ու սոցիալիստական շարժման շատ գործիչներ։ Իմպերիալիզմի փուլում, գիտատեխնիկական հեղափոխության հետևանքով, մտավորականության թվաքանակը կտրուկ աճել է։ Նկատվում է մտավորականությունյան բյուրոկրատացում, առաջացել են նոր մասնագիտություններ՝ մենեջերներ, «մարդկային հարաբերությունների» մասնագետներ (տես «Մարդկային հարաբերությունների տեսություն), սոցիալական ինժեներներ և այլն։ Վերացել է հասարակության մեջ մտավորականների արտոնյալ վիճակը, մեծացել ստանդարտ, մասսայականացած աշխատանքի մտավորականությունյան թիվը, նվազել մտավորականության որոշ խմբերի կազմը ([[դերասան]]ներ, երաժիշտներ, նկարիչներ, կրոնավորներ և այլն)։ Տեղի է ունեցել մտավորականության պրոլետարականացում։ Նրա գերակշռող մասը (80—90%) անցել է վարձու աշխատանքի, անհատական աշխատանքից փոխադրվել կոլեկտիվ աշխատանքի։ Շատ ինժեներներ ու տեխնիկներ ներգրավվել են արտադրության ոլորտ՝ կատարելով բարձրորակ բանվորի պարտականություններ։ Մտավորականության ստորին շերտերը մոտեցել են բանվոր դասակարգին նաև եկամուտի չափով, նույնիսկ որոշ խմբեր վարձատրվում են բանվորից ցածր։ Սրվել է հակասությունը դեմոկրատական և բուրժուական տեխնոկրատական մտավորականության միջև։ Շատ առաջադեմ մտավորականներ հրաժարվում են համագործակցել սպառազինությունների մրցավազքին, հանդես են գալիս խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի պաշտպանությամբ։ Նրանց առավել գիտակից մասը ընդունել է կոմունիստական գաղափարներ և իր ճակատագիրը կապել պրոլետարիատի ազատագրական պայքարի հետ (Ա․ Ֆրանս, Մ․ Անդերսեն-Նեքսյո, Թ․ Դրայզեր, Թ․ Ման, Պ․
== Սոցիալիստական փոփոխություններ ==
Տող 10.
== Հելլենիզմ ==
[[Հելլենիզմ]]ի տարածումը խթանել է Մտավորականության աճը, ստվարացել են պետական պաշտոնյաների, ճարտարապետների, քանդակագործների, բժիշկների, փիլիսոփաների, գրողների, պատմիչների, [[դերասան]]ների, ուսուցիչ- դաստիարակների շարքերը։ Հայկական պետությունը հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, հրավիրել, ինչպես նաև ապաստան տվել այլ երկրներում հալածված մտավորականների (հույն մտածողներ Մետրոդորոս Սկեփսացի, Ամփիկրատես Աթենացի, սիրիացի գրող և հռետոր Ցամբլիքոս և ուրիշներ)։ Մայրաքաղաքները ([[Արտաշատ]], [[Տիգրանակերտ]] և այլն) դարձել են մշակութային և կրոնական կենտրոններ (գործել են թատրոններ, կազմակերպվել են հռետորների, բանաստեղծների մրցույթներ, բանավեճեր և այլն), որտեղ կենտրոնացել է մտավորականության հիմնական զանգվածը։ Մեծ քանակությամբ հայ երիտասարդներ սովորելու են ուղարկվել ժամանակի ուսումնական և գիտական կենտրոններ ([[Ալեքսանդրիա]], [[Աթենք]], [[Անտիոք]], [[Եդեսիա]] և այլն)։ Նրանց մի մասը հաստատվում էր այդ քաղաքներում, մյուս մասը՝ վերադառնալով նվիրվում հայրենի մշակույթի առաջընթացին։ Հոգևոր կյանքի, բնականաբար նաև մտավորականության, զարգացման համար աննախադեպ նշանակություն ունեցավ [[Մեսրոպ Մաշտոց]]ի գրերի գյուտը։ Հայաստանի տարբեր վայրերում հիմնվում են դպրոցներ, որոնք նպաստում են նոր մտավորականության ձևավորմանը։ Մտավորականությունը ձեռնամուխ է լինում պատմագրության ([[Ագաթանգեղոս]], [[Կորյուն]], [[Ղազար Փարպեցի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Մովսես Խորենացի]]), փիլիսոփայության (Դավիթ Քերական, [[Դավիթ Անհաղթ]]), քրիստոնեական շատագովության և պատրիստիկայի (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե) ստեղծմանը, սկզբնավորվում է թարգմանչաց շարժումը։ Մտավորականության պատրաստումը կենտրոնանում է բուն երկրում գործող վարժանոցներում, համայսարաններում, վարդապետարաններում, ճեմարաններում, բժշկանոցներում։ Անկախությունից զրկված և երկատված Հայաստանում արհավիրքներին ու ժամանակավոր կայունացումներին համընթաց անկում և վերելք են ապրել արտադրողական ուժերը, որից կախված խամրել կամ աշխուժացել է մտավորականությունյան գործունեությունը։ Գերազանցապես նախարարական և հոգևոր դասի ներկայացուցիչներից բաղկացած մտավորականությունը արտահայտել է ազգային-ազատագրական գաղափարներ և ղեկավարել անկախության համար [[հայ]] ժողովրդի պայքարը, որը, համապատասխանելով շահագործող դասակարգի շահերին, ներդաշնակել է ողշ հասարակության ձգտումներին։
== Միջնադարյան մտավորականություն ==
Միջնադարյան մտավորականության շարքերից է ելել մտածողների մի ամբողջ համաստեղություն, որը հսկայական ավանդ է ներդրել ռազմ, արվեստի, ճարտարապետության, գրչության, մանրանկարչության, երաժշտության, մանկավարժության, [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[Գրականություն|գրականության]], բնագիտության և բազմաթիվ այլ բնագավառների զարգացման գործում։ Հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկությունները (արմ․ ու արլ․ հատվածների և գաղթավայրերի գոյացումը) իրենց կնիքն են դրել մտավորականության գործունեության վրա։ Աշխարհի զանազան երկրներում սփռված հայերը մասնակցել են այդ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ հոգ տարել ազգային մշակույթի զարգացման համար՝ հիմնվել են դպրոցներ, եկեղեցիներ, տպարաններ, հրատարակվել թերթեր։ Շատ վայրերում (հատկապես Կ․ Պոլսում, [[Մադրաս]]ում, Կալկաթայում, [[Վենետիկ]]ում, [[Նոր Ջուղա]]յում, [[Թավրիզ]]ում) բարենպաստ պայմաններ են ստեղծվում նոր ազգային մտավորականության ձևավորման համար։ XVII—XVIII դդ․ մտավորականության առաջադեմ ներկայացուցիչները հիմք են դրել հայ ժողովրդի ռուսական քաղաքական կողմնորոշման ձևավորմանը, Կապիտալիզմի ներթափանցմամբ կազմավորվել է հայ բուրժ․ մտավորականությունը ի դեմս խոշոր և մանր բուրժուազիայի ներկայացուցիչների։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո արևելահայ մտավորականությունը ներգրավվել է [[Ռուսաստան]]ի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղ․ հարաբերությունների ոլորտ, հայ կյանքի կենտրոններ են դարձել Թիֆլիսը, Պետերբուրգը, Մոսկվան, Բաքուն, Նոր Նախիջևանը և այլն, որտեղ էլ կենտրոնացել է մտավորականությունը։ XIX դ․ կեսին արևելահայ և արմնտահայ իրականության մեջ ձևավորված հասարակական-քաղ․ հոսանքների (կղերաֆեոդալական, լիբերալ բուրժ․, հեղափոխական-դեմոկրատական) հիմնական տարրը մտավորականությունը էր։ Հայ դեմոկրատական ներկայացուցիչները հարել են նաև շարժմանը։ [[XIX դար|XIX]] դ․ մտավորականությանը մասնակցել են արմենական, հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծմանը։ Մարքսիստական գաղափարների տարածումով և [[Արևելյան Հայաստան]]ում բանվորական շարժման սկզբնավորմամբ հայ շատ ներկայացուցիչներ մասնակցեցին համառուսաստանյան հեղափոխական շարժմանը՝ ինքնակալության տապալման և սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մեջ տեսնելով սոցիալական և ազգային ազատագրության հիմնական գրավականը։ Նրանցից շատերը առաջ են քաշվել հեղափոխական շարժման ակտիվ գործիչների շարքը, դարձել Վ․ Ի․ Լենինի զինակիցները (Ի․ Լալայանց, Բ․ Կնունյանց, Ս․ Շահումյան, Ս․ Սպանդարյան և այլն)։ Այլ է եղել արևմտահայ մտավորականության ճակատագիրը, նրա առաջադեմ թևը կազմել է սահմանադրական շարժման կորիզը, գործունեության հիմնական նպատակը համարել Հայկական հարցի առաջ քաշումը և գլխավորել ազատագրական պայքարը [[թուրք]], բռնապետության դեմ։ Չնայած գոյության ծանր պայմաններին, ազգային և [[կրոն]], խտրականությանը, արևմաահայ մտավորականությունը, որը կենտրոնացված էր հիմնականում Կ․ Պոլսում, [[Զմյուռնիա]]յում, [[Վան]]ում, [[Էրզրում քաղաք|էրզրումում]], տվել է տաղանդավոր գրողներ, արվեստագետներ, ճարտարապետներ, հայագետներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության գլխ․ նշանակետը արևմտահայ մտավորականություն էր, որը դարձավ [[Մեծ Եղեռն|Մեծ եղեռնի]] առաջին զոհը։ [[Հայաստան]]ում սովետական կարգերի հաստատումով սկսել է ձևավորվել հայ սովետական ժողովրդական մտավորականությունը։ Հայաստանի հեղկոմը, այնուհետև նաև հանրապետության կառավարությունը ՀԿԿ ղեկավարությամբ մշակել են միջոցառումներ հին սոցիալիստական շինարարության մեջ ներգրավելու ուղղությամբ։ Մտավորականության գերակշռող մասը ([[ուսուցիչ]]ներ, բժիշկներ ևն) ներքաշվեց նոր կյանքի ստեղծմանը։ Միաժամանակ միջոցառումներ մշակվեցին միութենական մյուս հանրապետություններից և արտասահմանից Հայաստան տեղափոխելու մշակույթի, գիտության նշանավոր գործիչներին (Մ․ Սարյան, Ա․ Թամանյան, Հ․
Զարգացած սոցիալիզմի պայմաններում, պայմանավորված գիտատեխ․ հեղաշրջման զարգացումով, զգալիորեն աճել է գիտական և ինժեներատեխնիկական մտավորականության տեսակարար կշիռը։ ՀԽՍՀ-ում գիտական աշխատողների թիվը ավելի քան 19,5 հազար է, գիտությունների դոկտոր են 704-ը, գի¬ տության թեկնածու՝ 5826-ը (1981)։ Մտավորականության առավել առաջադիմական մասին կուսակցությունը ընդունում է իր շարքերը։ Հանրապետության կուսակցական կազմակերպության ավելի քան 30% (1981) ունի [[բարձրագույն կրթություն]]։ Մտավորականությունը բանվոր դասակարգի և գյուղացիության հետ մեկտեղ մասնակցում է կոմունիստական շինարարությանը։ Մեծ է նրա ներդրումը կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծման, հոգևոր մշակույթի ծաղկման, գիտության և տեխնիկայի զարգացման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի, սովետական մարդկանց մարքսիզմ- լենինիզմի ոգով դաստիարակելու գործում։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական պետությունը ամրապնդում են մտավորականության ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները, հոգ տանում նրա գաղափարական կոփվածության, աշխատանքային և քաղաքական ակտիվության, կոմունիստական շինարարության խնդիրների լուծման հարցում նրա դերի բարձրացման համար։ Հայկական ազգային մշակույթի ստեղծման մեջ իր մասն ունի սփյուռքահայ մտավորականությունը, որը գաղթավայրերում հայապահպանման ջատագովն ու կազմակերպողն է։ Նրա առաջադեմ և հեռատես մեծամասնությունը աշխարհի հայությանը կոչ է անում համախմբվել [[Խորհրդային Հայաստան]]ի շուրջը։
|