«Իրմա Գրեզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
 
== Աշխատանք համակենտրոնացման ճամբարներում ==
Իրմա Իդա Գրեզեն սկսեց աշխատել կանանց հատուկ [[Ռավենսբրյուկ]] [[Համակենտրոնացման ճամբար|համակենտրոնացման ճամբարում]] [[1942]] թվականին: [[1943]] թվականի մարտին նրան տեղափոխում են [[Օսվենցիմ]] [[Մահվան ճամբարներ|մահվան ճամբարի]] Բիրկենաու բաժանմունք: 1943 թվականի վերջին նրան շնորհվեց ավագ վերակացուի պաշտոնը:
 
Այդպես քսանամյա աղջիկը դարձավ երկրորդ անձը ճամբարի պարետից հետո: Գրեզեն չէր պատրաստվում ամբողջ կյանքը վերակացու աշխատեր: Նա երազում էր զինվորական ծառայությունից հետո կինոաստղի կարիերայի մասին:
 
Մահվան ճամբարների վերապրածները հետագա իրենց հուշերում և վկայություններում նշել են Իրմա Գրեզեի դաժանության մասին: Նրա մականուններից էին «Շիկահեր սատանա», «Մահվան հրեշտակ», «Հիասքանչ հրեշ»: Կալանավորների հանդեպ [[Բռնություն|խոշտանգումներ]] իրականացնելիս նա օգտագործում էր էմոցիոնալ և ֆիզիկական բռնություններ. կանանց այնքան էր ծեծում, որ մահանում էին և ուրախանում ու վայելում էր կալանավորների անկանոն գնդակահարություններից: Նա սոված էր պահում իր շներին, որպեսզի հետո դրանք հարձակվեին կալանավորներինկալանավորների վրա: Իրման անձամբ էր ընտրում իր հայեցողությամբ բանտարկյալներին և ուղղորդում [[Գազի խցիկ|գազախցիկներ]]: Գրեզեն ծանր երկարաճիթ կոշիկներ էր հագնում, ատրճանակի կողքին էլ մշտապես մտրակ էր կրում<ref>[http://cripo.com.ua/?sect_id=6$&aid=68294 «Содрогнитесь, братья! 11 самых жестоких женщин в истории»]</ref>:
 
Արևմտյան հետպատերազմյան մամուլում հաճախակի է խոսվել Իրմա Իդա Գրեզեի հնարավոր սեքսուալ կապերի մասիին ՍՍ-ի աշխատակիցների և պահակախմբի անդամների հետ, ինչպես նաև [[Բերգեն-Բելզեն|Բերգեն-Բելզենի]] պարետ [[Յոզեֆ Կրամեր|Յոզեֆ Կրամերի]] («Բելզենի գազան») և նույնիսկ [[Յոզեֆ Մենգելե|Յոզեֆ Մենգելեի]] հետ<ref>Olga Lengyel (1995). Five Chimneys. Academy Chicago. pp. 001–231. ISBN 0-89733-376-4</ref>:
[[Պատկեր:The_Liberation_of_Bergen-belsen_Concentration_Camp_1945-_Portraits_of_Belsen_Guards_at_Celle_Awaiting_Trial,_August_1945_BU9745.jpg|մինի|205x205փքս|Իրմա Գրեզեն կենտրոնում և Յոզեֆ Կրամերը աջից գերի վերցնելու պահին, որոնց հսկում է անգլիացի զինված զինվորականը:]]
[[1945]] թվականի մարտին Գրեզեի անձնական խնդրանքով նրան տեղափոխում են Բերգեն-Բելզեն: Այստեղ, մեկ ամիս անց, 1945 թվականի [[ապրիլի 17]]-ին նրան գերի են վերցնում [[Անգլիացիներ|անգլիացիները]]:
 
== Բելզենի դատական պրոցես ==
«Բելզենի դատավարությունը», որն իրականացրել են բրիտանական ռազմական դատարանում, սկսվեց 1945 թվականի սեպտեմբերին[[սեպտեմբերի 17]]-ին և ավարտվեց նույն թվականի [[նոյեմբերի 17]]-ին: Իրմա Գրեզեի հետ միասին այդ պրոցեսին քննվեցին նաև ճամբարի այլ աշխատակիցների գործերը՝ պարեկ Յոզեֆ Կրամերի, վերակացու Յուաննա Բորմանի և բուժքույր Էլիզաբեթ Ֆոլկենռատի: Իրմա Իդա Գրեզեին մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին մահապատժի՝[[Մահապատիժ|մահապատժի]]՝ [[Կախաղան|կախաղանի]]:
 
Մահապատժի իրականացմանը նախորդող գիշերը Գրեզեն ծիծաղում և երգում էր իր գործընկեր Էլիզաբեթ Ֆոլկենռատի հետ միասին: Նույնիսկ, երբ Գրեզեի պարանոցին անցկացրին կախաղանի օղակը, նա շարունակեց մնալ հանգիստ: Նրա վերջին բառերն էին՝ ''«Արա՛գ»,'' որոնք ուղղված էին անգլիացի [[դահիճ]] [[Ալբերտ Փիրփոինթ|Ալբերտ Փիրփոինթին]]:
 
== Ծանոթագրություններ ==