«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Ձևավորման հիմնական փուլ ==
[[1992]] թվականի [[հոկտեմբեր]]ին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել [[Սամվել Բաբայան]]ը, շտաբի պետ՝ [[Ֆելիքս Գզողյան]]ը (նույն թվականի դեկտեմբերից՝ [[ՍԵյրանՍեյրան Օհանյան]]ը), սպառազինության գծով տեղակալ՝ [[Վյաչեսլավ Հյուսնունց]]ը, թիկունքի գծով տեղակալ՝ [[Արմեն Աբգարյան]]ը։ Ձևավորվել են նաև օպերատիվ (պետ՝ [[Անատոլի Զինևիչ]], ապա՝ [[Անատոլի Մամունց]]), հետախուզության ([[Գրիգոր Գասպարյան]]), կապի ([[Արթուր Փափազյան]]), մարտական պատրաստության ([[Ֆելիքս Գաբրիելյան]]), ճարտարագիտական ([[Ռոլես Աղաջանյան]]), [[Հրետանի|հրետանու]] ([[ժորա Գասպարյան]]), ՀՕՊ-ի ([[Գաբրիել Վարդանյան]]), քիմիական ([[Իգոր Ավանեսյան]]), ֆինանսական ([[Եղիշե Արզումանյան]]), կադրերի ([[Ազատ Աբրահամյան]]), ռազմաբժշկական ([[Գեորգի Սահակյան]], [[Վալերի Մարության]]) բաժիններն ու ծառայությունները։ [[ԻՊԿ]]-ն, այդ կառույցներից բացի, ուներ նաև մոտոհրաձգային, հրետանային, հակաօդային, հետախուզական, ճարտարագիտական, կապի, սպառազինության, թիկունքի ապահովման, ռազմաբժշկական մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։ Դրանց շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հակառակորդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից։ Համեմատաբար կարճ ժամկետում վնասազերծվել են [[Քելբաջար]]ի, [[Աղդամ]]ի, [[Ֆիզուլի]]ի, [[Հորադիզ]]ի, [[Ջաբրայիլ]]ի, [[Կուբաթլուի]], [[Զանգելան]]ի և Օմարի լեռնանցքի կրակակետերը, ազատագրվել Մարտակերտի շրջանի տարածքի հիմնական մասը։ 1993 թվականի նոյեմբերին ԻՊԿ-ն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ [[1995]] թվականի հունվարին ստեղծվել է ՊՆ (նախարար-հրամանատար՝ [[Սամվել Բաբայան]], առաջին տեղակալ գեներալ-մայոր [[Քրիստափոր Իվանյան]], գլխավոր շտաբի պետ՝ [[Սեյրան Օհանյան]])։ ԼՂՀ պաշտպանության նախարար-հրամանատար են եղել նաև այն ժամանակ` [[գեներալ-լեյտենանտ]],՝ [[Սեյրան Օհանյան]]ը (1999-2007), [[գեներալ-լեյտենանտ]] [[Մովսես Հակոբյան]]ը ([[2007]]-[[2015]]), իսկ 2015-ից այդ պաշտոնը զբաղեցնում է [[գեներալ-լեյտենանտ]] [[Լյովա Մնացականյան]]ը։
 
== 1994-ականներ ==