«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Զինված ուժեր}}
[[Պատկեր:Nagorno karabakh republic.png|մինի|աջից|200px]]
'''Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ''' (նաև՝ '''Արցախի Հանրապետության զինված ուժեր''', '''Արցախի ՊԲ'''), ապահովում են [[Հանրապետություն|հանրապետության]] անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Կազմավորվել են Ադրբեջանի պարտագրած [[պատերազմ]]ի պայմաններում ու ռազմաքաղաքական հանգամանքների բերումով՝ կամավոր, ստորաբաժանումների (ջոկատներ, վաշտեր) հիմքի վրա, և անցել ձևավորման մի քանի փուլ։
 
== Ձևավորման սկզբնական փուլ ==
Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, [[ԼՂՀ]] պաշտպանության խորհուրդը՝ [[Արթուր Մկրտչյան]]ի գլխավորությամբ։ [[1991]]-ի [[փետրվար]]ից մինչև [[1992]] թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ [[1992]] թվականի [[փետրվարի 29]]-ին կամավոր, ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության [[1992]] թվականի [[մարտի 4]]-ի որոշմամբ [[գնդապետ]] [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը նշանակվել է [[Արցախ]]ի [[ԻՊՈՒ]]-ի հրամանատար, որի պարտականությունները [[1991]] թվականի սեպտեմբերիցիցսեպտեմբերից կատարում էր [[Արկադի Կարապետյան]]ը։ [[1992]] թվականի [[հունվարի 21]]-ի՝ լույս 22-ի [[գիշեր]]ն ազատամարտիկները ճնշել են [[Ստեփանակերտ]]ի [[Կրկժան թաղամաս]]ում ամրացված թշնամու հենակետը, [[փետրվարի 10]]-[[Փետրվարի 22|22]]-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադադլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, [[փետրվարի 26-]]ին ազատագրել [[Խոջալու]]ն և [[օդանավակայան]]ը։ 1992 թվականի [[մարտի 26]]-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ [[Սերժ Սարգսյան]])։ ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը [[Շուշիի ազատագրում]]ն էր 1992 թվականի [[մայիսի 9]]-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է [[Լաչին]]ի ազատագրումն ու [[ՀՀ]]-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի [[օգոստոսի 14-]]ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են [[Ասկերան]]ի (հրամանատար՝ [[Վիտալի Բալասանյան]]), [[Հադրութ]]ի ([[Արթուր Աղաբեկյան]], 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ [[Վարդան Ավետիսյան]]), [[Մարտակերտ]]ի (Նորայր Ղանիելյան, [[1993]] թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ [[Մովսես Հակոբյան]]), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտեմբերինին, Մարտունիի պաշտպան, շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ [[Նելսոն Սողոմոնյան]]], Շահումյանի (կազմավորվել է [[1994]] թվականին՝ «Եղնիկներ» պարտիզան, ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ [[Սերգեյ Չալյան]]), [[Շուշի]]ի ([[Վաչագան Իշխանյան]]), [[Ստեփանակերտ]]ի (Կենտրոնական, [[Սամվել Կարապետյան]]) ՊՇ-ները։ Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ Պատվո պահակախումբ [[Ստեփանակերտ]]ի պանթեոն-հուշահամալիրը կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ [[Ռոբերտ Քոչարյան]]), որին վերապահվելեն երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։
 
== Ձևավորման հիմնական փուլ ==
[[1992]] թվականի [[հոկտեմբեր]]ին ԻՊՈՒ-ի հրամանատար է նշանակվել [[Սամվել Բաբայան]]ը, շտաբի պետ՝ [[Ֆելիքս Գզողյան]]ը (նույն թվականի դեկտեմբերից՝ [[ՍԵյրան Օհանյան]]ը), սպառազինության գծով տեղակալ՝ [[Վյաչեսլավ Հյուսնունց]]ը, թիկունքի գծով տեղակալ՝ [[Արմեն Աբգարյան]]ը։ Ձևավորվել են նաև օպերատիվ (պետ՝ [[Անատոլի Զինևիչ]], ապա՝ [[Անատոլի Մամունց]]), հետախուզության ([[Գրիգոր Գասպարյան]]), կապի ([[Արթուր Փափազյան]]), մարտական պատրաստության ([[Ֆելիքս Գաբրիելյան]]), ճարտարագիտական ([[Ռոլես Աղաջանյան]]), [[Հրետանի|հրետանու]] ([[ժորա Գասպարյան]]), ՀՕՊ-ի ([[Գաբրիել Վարդանյան]]), քիմիական ([[Իգոր Ավանեսյան]]), ֆինանսական ([[Եղիշե Արզումանյան]]), կադրերի ([[Ազատ Աբրահամյան]]), ռազմաբժշկական ([[Գեորգի Սահակյան]], [[Վալերի Մարության]]) բաժիններն ու ծառայությունները։ [[ԻՊԿ]]-ն, այդ կառույցներից բացի, ուներ նաև մոտոհրաձգային, հրետանային, հակաօդային, հետախուզական, ճարտարագիտական, կապի, սպառազինության, թիկունքի ապահովման, ռազմաբժշկական մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։ Դրանց շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, հակառակորդը զրկվել է ԼՂՀ օդային տարածք անարգել ներխուժելու և բնակավայրերը ռմբակոծելու հնարավորությունից։ Համեմատաբար կարճ ժամկետում վնասազերծվել են [[Քելբաջար]]ի, [[Աղդամ]]ի, [[Ֆիզուլի]]ի, [[Հորադիզ]]ի, [[Ջաբրայիլ]]ի, [[Կուբաթլուի]], [[Զանգելան]]ի և Օմարի լեռնանցքի կրակակետերը, ազատագրվել Մարտակերտի շրջանի տարածքի հիմնական մասը։ 1993 թվականի նոյեմբերին ԻՊԿ-ն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ [[1995]] թվականի հունվարին ստեղծվել է ՊՆ (նախարար-հրամանատար՝ [[Սամվել Բաբայան]], առաջին տեղակալ գեներալ-մայոր [[Քրիստափոր Իվանյան]], գլխավոր շտաբի պետ՝ [[Սեյրան Օհանյան]])։ ԼՂՀ պաշտպանության նախարար-հրամանատար էեն եղել նաև [[Սեյրան Օհանյան]]ը (1999-2007), [[Մովսես Հակոբյան]]ը ([[2007]] թվականից-[[2015]]), [[ՄովսեսԼյովա ՀակոբյանՄնացականյան]]նը է։(2015-ից առայսօր)։
 
== 1994-ականներ ==