«Իրմա Գրեզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|~~~~}} {{Անձ}} '''Իրմա Իդա Գրեզե''' ({{lang-de|Irma Ida Ilse Grese}}, {{ԱԾ}}), նացիստական մահվան ճամբարների...»:
 
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|[[Մասնակից:Valen1988|Valen1988]] ([[Մասնակցի քննարկում:Valen1988|քննարկում]]) 06:39, 26 Փետրվարի 2017 (UTC)}}
{{Անձ}}
'''Իրմա Իդա Գրեզե''' ({{lang-de|Irma Ida Ilse Grese}}, {{ԱԾ}}), [[Նացիզմ|նացիստական]] [[Մահվան ճամբարներ|մահվան ճամբարների]] վերակացու: Աշխատել է հիմնականում [[Ռավենսբրյուկ]], [[Օսվենցիմ|Աուշվից-Բիրկենաու]] և [[Բերգեն-Բելզեն]] [[Համակենտրոնացման ճամբար|համակենտրոնացման ճամբարներում]]:
 
== Մանկություն ==
Իրմա Իդա Գրեզեն ծնվել է [[1923]] թվականի [[հոկտեմբերի 7]]-ին Ֆելդբերգերում ([[Մաքլենբուրգ]]): Նրա հայրը գյուղացի Ալֆրեդ Գրեզեն էր, ով [[Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն|Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության]] անդամ էր սկսած [[1937]] թվականից: Բացի Իրմայից, նրանց ընտանիքում ևս չորս երեխաներ կային:
 
[[1936]] թվականին Իրմայի մայրը՝ Բերտա Գրեզեն, [[ինքնասպանություն]] գործեց: Արդյունքում Իրմա Գրեզեն չստացավ համապատասխան կրթություն. 15 տարեկան հասակում թողեց դպրոցը: Դրանից հետո նա մտավ [[Գերմանացի աղջիկների խորհուրդ|Գերմանացի աղջիկների խորհրդի]] շարքերը, ինչպես նաև [[Հիտլերյուգենդ|հիտլերյուգենդի]] կանանց շարժման կազմ:
 
== Մուտք ՍՍ-ի օժանդակ ստորաբաժանում ==
Երեք տարիների ընթացքում Իրմա Գրեզեն փոխեց մի քանի մասնագիտություններ: Որոշ ժամանակ նա աշխատեց բուժքույրի ասիստենտ [[ՍՍ (կազմակերպություն)|ՍՍ]]-ի Հոենլիխեն առողջարանում, սակայն որպես բուժաշխատող նրա գործունեությունը դադարեց շուտով: [[1942]] թվականին Իրման համալրեց ՍՍ-ի օժանդակ ստորաբաժանման շարքերը՝ անտեսելով հոր դժգոհությունը: