«Լյարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 8.
'''Լյարդը''' (hepar) [[գեղձ]]ային [[օրգան]] է (մոտ 1500գ)։ Լյարդի մեջ մշակված [[լեղի]]ն [[ծորան]]ով լցվում է [[տասներկումատնյա աղիք]]ի մեջ։ Լյարդը տեղավորված է անմիջապես [[ստոծանի|ստոծանու]] տակ, [[որովայնի խոռոչ]]ի վերին մասի աջ կողմում։ Չափահասի [[օրգանիզմ]]ում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի։
 
Լյարդն ունի երկու երես և երկու եզր։ Վերին կամ ավելի ճիշտ, վերին-առաջային կամ ստոծանիական երեսը (facies diaphragmatica, facies superator(BNA)), կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է, ստորին երեսը կամ ընդերային ( facies visceralis, inferior(BNA)) ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից։ Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով՝ margo inferior s. anterior: Լյարդի մյուս՝ վերին-հետին եզրը, ընդհակառակը, այնքան բութ է, որ կարելի է դիտել իբրև լյարդի հետին երես (facies posterior hepatis)։
 
Լյարդը բաժանվում է երկու [[բիլթ|բլթերի]]՝ մեծ՝ աջ (lobus dexter) և փոքր՝ ձախ(lobus sinister)։ Բլթերը բաժանող սահմանագիծը լյարդի վերին կոր երեսի վրա՝ համապատասխանում է [[մանգաղաձև կապան]]ի կպման գծին։ Այս կապանի ազատ եզրի մեջ կան մի պինդ [[ներդակազմ շարակցական հյուսվածք|ներդակազմ]] կապան, որը գալիս է [[պորտ]]ից (umbilicus) և իրենից ներկայացնում է խցանված [[պորտային երակ]]ի (vena umbilicialis) մնացորդը։
Լյարդի աջ բլիթը ներքևի կողմից երկու ակոսներով կամ փոսություններով ենթաբաժանվում է երկրորդական բլթերի։ Ակոսներից մեկը զուգահեռ է ձախ սագիտալ փոսությանը և կոչվում է աջ ակոս կամ փոսություն(fossa sagittalis dextra)։ Այդ փոսի առաջային մասում տեղավորված է [[լեղապարկ]]ը (vesica biliaris), որի պատճառով փոսությունը կոչվում է լեղապարկի փոսություն (fossa vesicare biliaris)։ Այն խոր լայնաձիգ ակոսը, որը միացնում է պորտային երակի փոսի (fossa venae umbilicalis) ու լեղապարկի փոսության (fossa vesicae fellea) հետին ծայրերը, կոչվում է լյարդի [[դրունք]](porta hepatis)։ Լյարդի դրունքի միջով մտնում են [[լյարդային զարկերակ]]ը (a. hepatica) և [[դռներակ]]ը (v.portae)՝ իրենց ուղեկցող [[նյարդ]]երով ու անոթներով, և դուրս են գալիս [[ավշային անոթ]]ներն ու [[լյարդի ընդհանուր ծորան]]ը( (ductus hepaticus communis), որը լյարդից արտազատում է [[լեղի]]ն:
Լյարդի մեծ մասը ծածկված է [[որովայնամիզ|որովայնամզ]]ով, բացառություն է կազմում անմիջապես ստոծանուն ուղղված հատվածը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյարդ» էջից