«Լյարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։ (3), ի: → ի։ (2), լ: → լ։, ծ: → ծ։ (2), մ: → մ։, ն: → ն։ (4), ջ: → ջ։ (3), ր: → ր։, ց: → ց։, ք: → ք։, և: → և։, oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չNo edit summary
Տող 6.
[[Պատկեր:Leber Schaf.jpg|thumb|[[Ոչխար]]ի լյարդ]]
 
'''Լյարդը''' (hepar) [[գեղձ]]ային [[օրգան]] է (մոտ 1500գ)։ Լյարդի մեջ մշակված [[լեղի]]ն [[ծորան]]ով լցվում է [[տասներկումատնյա աղիք]]ի մեջ։ Լյարդը տեղավորված է անմիջապես [[ստոծանի|ստոծանու տակ]] տակ, [[որովայնի խոռոչ]]ի վերին մասի աջ կողմում։ Չափահասի [[օրգանիզմ]]ում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի։
 
Լյարդն ունի երկու երես և երկու եզր։ Վերին կամ ավելի ճիշտ, վերին-առաջային կամ ստոծանիական երեսը(facies diaphragmatica, facies superator(BNA)), կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է, ստորին երեսը կամ ընդերային ( facies visceralis, inferior(BNA)) ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից։ Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով՝ margo inferior s. anterior: Լյարդի մյուս՝ վերին-հետին եզրը, ընդհակառակը, այնքան բութ է, որ կարելի է դիտել իբրև լյարդի հետին երես(facies posterior hepatis)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյարդ» էջից