«Հոհենցոլեռն ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գոգենցոլլերն ամրոց''' ({{lang-de|}} Burg Hohenzollern) — հինավուրց դղյակ-ամրոց, Շտուտգարտից 50 կիլոմետր հարավ...»:
 
No edit summary
Տող 1.
'''ԳոգենցոլլերնՀոհենցոլեռն ամրոց''' ({{lang-de|}} Burg Hohenzollern) — հինավուրց դղյակ-ամրոց, [[Շտուտգարտ]]ից 50 կիլոմետր հարավ գտնվող Բադեն-Վյուրթեմբերգում։ Սա ԳոգենցոլլերներիՀոհենցոլեռնների դինաստիայի կալվածքն է, որոնք գահ են բարձրացել միջնադարում, կառավարելով [[Պրուսիա]]յում և [[Բրանդենբուրգ]]ում ({{lang-de|}} Brandenburg), մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Դղյակը տեղակայված է 855 մետր բարձրություն ունեցող ԳոգենցոլլերնՀոհենցոլեռն բարձունքի վրա, այն գտնվում է Հեխինգեն և Բիզինգեն բնակավայրերից ոչ հեռու։
 
Առաջին անգամ միջնադարյան դղյակ-ամրոցը հիշատակվում է 1267 թվականին, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ XI-րդ դարում։ 1423 թվականի մայիսի 15-ին, Շվաբիայի կայսրական քաղաքների զորքերի կողմից երկարատև պաշարումից հետո, ամրոցը գրավվեց և ավերվեց։
 
1454-1461 թվականներին կառուցվեց նաև երկրորդ ամրոցը, որը [[Երեսնամյա պատերազմ]]ի (1618 - 1648) ընթացքում ապաստան է եղել ԳոգենցոլլերներիՀոհենցոլեռնների համար։ Ժամանակի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող այս ամրոցի որոշ շինություններ հնանում և խարխլվում են։ XVIII-րդ դարի վերջին այդ խալխլված և քանդված հատվածները վերակառուցվում են։ Սակայն երկրորդ ամրոցի շինություններից մեր օրեր է հասել միայն սբ․ Միքայելի կապելլան։
 
Ամրոցի երրորդ մասի կառուցումը նախաձեռնել է [[Պրուսիա]]յի թագավորթագաժառանգ [[Ֆրիդրիխ Վիլհելմ IV]]-ը՝ (Friedrich Wilhelm IV) 1850-1867 թվականներին, ժամանկի հայտնի ճարտարապետ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի գլխավորությամբ։ Քանի որ ամրոցը կառուցվել էր, որպես ընտանեկան հուշարձան, ԳոգենցոլլերներիՀոհենցոլեռնների տոհմից ոչ մեկ չդարձրեց այն իր նստավայրը մինչև 1945 թվականը, երբ այստեղ հաստատվեց պրուսյան վերջին թագաժառանգ Վիլհելմը։ Հենց այստեղ էլ թաղվեցին Վիլհելմը և նրա կինը՝ Ցեցիլիան։
 
Ներկայումս՝ Պրուսիայի պատմությանը վերաբերվող, ամրոցում պահվող պատմական իրերից կարելի է նշել՝ [[Վիլհելմ II]]-ի գահը, [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)]]-ին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ [[Ջորջ Վաշինգտոն]]ի շնորհակալական նամակը ԳոգենցոլլերներիՀոհենցոլեռնների տոհմին պատկանող բարոն ֆոն Շտոյբենին։ Վաշինգտոնը շնորհակալություն էր հայտնում ԱՄՆ-ի անկախության համար մղված պայքարում նրա օգնության համար։
 
Այսօրվա դրությամբ ամրոցը հանդիսանում է զբոսաշրջային վայր։
Տող 13.
== Դիրքադրություն ==
 
Ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 855 մետր բարձրության, առանձին ԳոգենցոլլերնՀոհենցոլեռն լեռան վրա։ Տեղի բնակչության շրջանում այն ավելի հայտնի է Ցոլլենբերգ կամ Ցոլլերն անունով։
 
== Պատմություն ==
Տող 23.
=== Երկրորդ ամրոց ===
 
Երկրորդ ամրոցը կառուցվել է 1454-1461 թվականներին, այն [[Երեսնամյա պատերազմ]]ի (1618 - 1648) ընթացքում ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 1634 թվականին ամրոցը գրավվել է [[Վյուրթեմբերգ]]յան զորքերի կողմից։ Երեսնամյա պատերազմից հետո ամրոցը շարունակում էր գտնվել [[Հաբսբուրգներ]]ի տիրապետության տակ։ [[Ավստրիական ժառանգության պատերազմներ]]ի (1740—1748) ընթացքում, մասնավորապես 1744-1745 թվականների ձմռանըամրոցը օկուպացվել էր ֆրանսիացի զինվորների կողմից։ Այս պատերազմից հետո ամրոցը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և աստիճանաբար անկման է գնում։ 1798 թվականին, երբ ամրոցը լքեց նրա վերջին ավստրիացի սեփականատերը, սկսվեցին քանդվել ամրոցի շինությունների համալիրները։ XIX-րդ դարի սկզբներին ամրոցը վերածվել էր փլատակների, պահպանվել և օգտագործվում էր միայն սբ․ Միքայելի եկեղեցին։
 
=== Երրորդ ամրոց ===
 
Ամրոցը վերակառուցվել է [[Պրուսիա]]յի թագաժառանգ [[Ֆրիդրիխ Վիլհելմ IV]]-ը։ Մեզ հասած շինությունները կառուցվել են Բեռլինցի ճարտարապետ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի գլխավորությամբ, ով 1842 թվականին լինելով դեռ [[Կարլ Ֆրիդրիխ Շինկել]]ի աշակերտը նշանակվել էր թագավորական ճարտարապետ։ Ամրոցը վերակառուցվել է նեոգոթական ոճով՝ միջնադարում առաջացած գերմանական ռոմանտիզմի ազդեցությամբ։ Հոհենցոլեռն ամրոցը միջնադարյան ասպետական ամրոցի մարմնավորում է, ինչպիսին որ պետք է լիներ այն։ Այս առումով Հոհենցոլեռն ամրոցը նման է [[Բավարիա]]յում գտնվող [[Նոյշվանշտայն]] ամրոցին ({{lang-de|Schloß Neuschwanstein}}), սակայն առանց ֆանտաստիկ դեկորների։ Վերկառուցված ամրոցը հիմնականում ծառայում էր պրուսիական Հոհենցոլեռնների դինաստիայի հողինակության համար։ Ամրոցի վերակառուցումը սկսվել է 1850 թվականից, իսկ ավարտին է հասցվել գերմանացի կայսր [[Վիլհելմ I Հոհենցոլեռն]]ի օրոք 1867 թվականի հոկտեմբերի 3-ին։ Ամրոցը վնասվել էր 1978 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած երկրաշարժից, ինչի հետևանքով մինչև 1990-ական թվականները փակ էր։
 
== Ամրոցը որպես թանգարան ==
 
Երորդ ամրոցի կառուցումից ի վեր, այն չի ծառայել Հոհենցոլեռնների համար, ոչ որպես ռազմական օբեկտ, ոչ էլ որպես ներկայացուցչական։ Ամրոցը օգտագործվել է զբոսաշրջային նպատակներով և բաց է եղել այցելությունների համար։ Միայն վերջին պրուսական կայսր Վիլհելմն է մի քանի ամիս ապրել այնտեղ՝ Պոտսդամի տարհանումից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմի որոշիչ փուլի ընթացքում։ Վիլհելմն ու իր կին՝ Ցեցիլիան թաղվեցին այստեղ, քանի որ իրենց ընտանեկան գերեզմանը գտնվում էր սովետական զորքերի կողմից օկուպացված [[Բրանդենբուրգ]]ում։ 1952 թվականից ամրոցը համալրվում էր Հոհենցոլեռնների տան հավաքածուների տարբեր արտեհակտներով, ինչպես նաև Հոհենցոլեռնների նախկին Մոնբիժու դղյակից բերված իրերով։ Այստեղ պահվող առավել հայտնի նմուշներից են Պրուսիայի թագավորների թագը և Ֆրիդրիխ Մեծի համազգեստը։ 1952-1991 թվականներին այստեղ էին գտնվում նաև Ֆրիդրիխ I-ի ու Ֆրիդրիխ Մեծի մասունքները։ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորումից հետո, 1991 թվականին պրուսական թագավորների աճյունները վերադարձվեցին [[Պոտսդամ]]։
 
Ամրոցը՝ ինչպես և առաջ, հանդիսանում է անձնական սեփականություն․ 2/3-ը պատկանում է Հոհենցոլեռններին, իսկ 1/3-ը շվաբա-կաթոլիկ եկեղեցուն։ Ամեն տարի ամրոց է այցելում մոտ 300 հազար մարդ, դարձնելով այն Գերմանիայի ամենաշատ այցելուներ ունեցող ամրոցներից մեկը։