«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.it/ +https://books.google.am/)
Տող 27.
=== Կյանքի մայրամուտ ===
Քեթրին Մենսֆիլդը կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր [[տուբերկուլյոզ]]ի համար ոչ ստանդարտ բուժում փնտրելով: 1922 թվականին նա խորհրդակցում է ռուս [[բժիշկ]] Իվան Մանուխինի հետ, որի «հեղափոխական» բուժման հետևանքով, երբ [[ռենտգենյան ճառագայթ]]ներով հարվածում է Քեթրինի փայծախին, վերջինս ջերմային հարված և ստորին վերջույթների ընդարմացում է ստանում:
1922 թվականի հոկտեմբերին Քեթրինը մեկնում է [[Ֆոնտենբլո]] ([[Ֆրանսիա]]) և ընդունվում Գեորգի Գուրջիևի «Մարդու ներդաշնակ զարգացում» ինստիտուտ, որտեղ նրան իր խնամքի տակ է առնում Օլգիվանա Լազովիչ Հինցենբուրգը, որը հետագայում ամուսնանում է [[Ֆրանկ Լլոյդ Ռայթ]]ի հետ: Ինստիտուտում Քեթրինը ավելի շատ հյուր էր, քան թե ուսանող, և նրան չէին պարտադրում հետևել ինստիտուտի խիստ ռեժիմին<ref>Linda Lappin. "Katherine Mansfield and D. H. Lawrence, A Parallel Quest", ''Katherine Mansfield Studies: The Journal of the Katherine Mansfield Society, Vol 2'', Edinburgh University Press, 2010, pp.72-86.</ref>, սակայն նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր դաստիարակի՝ Ալֆրեդ Ռիչարդ Օրիջի հետ: Մառիին գրած իր վերջին նամակներում նա պատմում է, թե ինչպես է փորձում Գուրջիևի ուսմունքներից որոշները կիրառել իր սեփական կյանքում<ref>{{cite book| url= httphttps://books.google.itam/books?id=SdkKAQAAMAAJ&q=collected+letters+of+katherine+mansfield&dq=collected+letters+of+katherine+mansfield&hl=en&sa=X&ei=ARqnUdTEJene4QS354GADQ&ved=0CDYQ6AEwAQ|title = The Collected Letters of Katherine Mansfield| editor =Vincent O'Sullivan and Margaret Scott| pages=360|year=2008|isbn=9780198183990}}</ref>:
1923 թվականի հունվարին Քեթրինը մահացու թոքային արյունազեղում է ունենում այն բանից հետո, երբ շտապով բարձրանում էր սանդուղքով<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=OP_bJDyvBnoC&pg=PT126&lpg=PT126&dq=%22katherine+mansfield%22+stairs+murry|title=The Creative Mystique: From Red Shoes Frenzy to Love and Creativity|author=Susan Kavaler-Adler|pages=113|year=1996|isbn=0-415-91412-4}}</ref>: Նա մահանում է հունվարի 9-ին և թաղվում Ավոն քաղաքի գերեզմանատանը:
Կյանքի վերջին տարիներին Քեթրինը բեղմնավոր գրող էր: Նրա գործերի մեծ մասն անտիպ էին մնացել մինչև մահը, և Մառին ձեռնամուխ է լինում դրանք խմբագրելու և հրատարակելու գործին: 1923 թվականին լույս է տեսնում «Աղավնու բույն» ժողովածուն, 1924 թվականին՝ «Ինչ-որ երեխայական բան» ժողովածուն, բանաստեղծությունների մեկ հատոր, «Ալոեն», «Վեպեր և վիպասանները», ինչպես նաև նրա նամակներն ու օրագրերը: