Բացել գլխավոր ցանկը

Changes

== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս ԴելլոուեյԴելոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։
 
[[Պատկեր:Virginia Woolf, Tavistock Square, London.JPG|մինի|200px|Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում]]