«Սև եռանկյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
 
Ավելի քան 10 հազար [[գնչուներ]], [[հրեաներ]] և «գերմանական արյուն ունեցաղ հակացոցիալական տարրեր» ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ, այդ թվում 6 հազարն ուղարկվեցին [[1938]] թվականի հուլիսին դեպի [[Զաքսենհաուզեն]] ճամբար: Հակասոցիալական դատապարտյալների հագուստներին ամրացնում էին սև եռանկյունիներ: Գնչուների համար ավելի ուշ ստեղծվեց «սեփական» եռանկյունին, որը շագանակագույն էր: [[1942]] թվականի սեպտեբերին [[Յոզեֆ Գեբելս|Յոզեֆ Գեբելսը]] արդարադատության ռայխսնախարար Օտտո Թիրակին ուղղված զեկույցում բացատրել է, որ հրեաներն ու գնչուները, նաև 4 տարի բանտերում անցկացրած լեհերը, [[Ցմահ բանտարկություն|ցմահ]] դատապարտված [[Չեխեր|չեխերն]] ու [[Գերմանացիներ|գերմանացիները]] պետք է ոչնչացվեն: «Ոչնչացում աշխատանքի միջոցով» ({{lang-de|Vernichtung durch Arbeit}}). լավագույն եղանակն է,-հավաստել է Գեբելսը»<ref>Michael Zimmermann. ''Rassenutopie und Genozid. Die nationalsozialistische „Lösung der Zigeunerfrage“'', Hamburg 1996, S. 300.</ref>:
 
== Լեսբուհիները համակենտրոնացման ճամբարներում ==
Ի տարբերություն գեյ տղամարդկանց, որոնք համակենտրոնացման ճամբարներում հատուկ խումբ էին կազմում և կրում էին «վարդագույն եռանկյունի», լեսբուհիները քրեական 175-րդ հոդվածում ներառված չէին: Սակայն կանայք բանտարկվել են «հակահասարակական վարքի» համար. Նացիստական գերմանիայում այդպիսի վարքի դրսևորումներ էին ֆեմինիզմը, լեսբիականությունը, մարմնավաճառությունը: Այսպիսի կանայք նշվում էին «սև եռանկյունիներով»: Այսօր սև եռանկյունին օգտագործվում է որպես ԼԳԲՏ շարժման խորհրդանիշներից մեկը: