«Ադիս Աբեբա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 70.
 
Սկզբում Թահիթը Ֆիլոհայի հանքային աղբյուրներ մոտակայքւմ իր համար տունկառուցեց, որտեղ նա և թագավորական դատարանի անդամները սիրում էին հանքային ջրով լոգանք ընդունել: Մյուս նշանավոր մարդիկ բնակություն հաստատեցին Թահիթի տան կողքին: Երբ բնակեցումը ընդլայնվեց, Մենելիք II-ը Թահիթի համար տուն կառուցեց պալատում, որտեղ այսօր տեղակայված է Եթովպիայի կառավարությունը: Ժամանակակից անվանումը՝ Ադիս Աբեբան, ամհարերեն լեզվով նշանակում է «նոր ծաղիկ»: Եթովպիա պետության մայրաքաղաքի տիտղոս ստացել է այն ժամանակ, երբ Մենելիք II-ը դարձավ Եթովիպայի կայսր: Քաղաքի փողոցների երկայնքով ցայսօր կարելի է գտնել էվկալիպտ ծառեր, որոնք տնկված են Մենելիք II կայսեր կողմից:
 
1936 թվականի մայիսի 5-ին՝ երկրորդ իտալա-եթովպիական պատերազմի ժամանակ, իտալական զորքերը գրավում են քաղաքը: 1936-1941 թվականների միջակայքում Ադիս Աբեբան դարձել էր Իտալական Արևելյան Աֆրիկայի մայրաքաղաք: Այս ընթացքում, մոտ մեկ միլիոն եթովպացիներ սպանվել են մանանեխի գազով: Բրիտանական զորքերի և իտալական բանակի դեմ պայքարող եթովպացի ապստամբների հաղթանակից հետո Եթովպիայի կայսր Հեյլե Սելլասսիեն վերադարձրեց քաղաքը և անմիջապես սկսեց քաղաքի վերականգնման աշխատանքները:
 
== Աղբյուրներ ==