«Տիկին Բովարի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Վեպի հրապարակումից հետո հեղինակին (ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին) մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ [[1857]] թվականի [[հունվար]]ին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն ավելի հայտնի դարձրեց գիրքը, իսկ [[1857]] թվականի [[փետրվարի 7]]-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց վեպի՝ առանձին գրքով հրատարակումը։ Մեր օրերում այն համարվում է ոչ միայն [[ռեալիզմ]]ի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։
 
Վեպում առկա են գրական [[նատուրալիզմ]]ի առանձնահատկությունները։ Մարդկանց հետ հարաբերություններում Ֆլոբերի կասկածամտությունն առաջացել է վեպին բնորոշ ավանդական դրական կերպարների բացակայության պայմաններում։ Կերպարների բնավորության գծերի զգուշավոր պատկերումը և վեպի չափազանց երկար լինելը հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալու գլխավոր հերոսին և նրա քայլերի իմաստը։ Բարդ դետերմինզիմը հերոսների քայլերում դարձավ ֆրանսիական վեպերի հիմնական մասը։ [[19–րդ դար|19-րդ]] դարի գավառական կյանքի հաճելիությունը, որտեղ կենտրոնացված են բուրժուական մշակույթի բոլոր տգեղությունները հնարավորություն են տալիս Ֆլոբերին դասել այն գրողների շարքը, ովքեր իրանց ստեղծագորություններումստեղծագործություններում անդրադառնում են ավելի շատ «հակագավառական» թեմատիկային։
 
[[Պատկեր:Карикатура на Флобера.jpg|մինի|Ֆլոբերը Էմմա Բովարիի մարմնի կողքին]]