«Շատախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4979948 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.74.202.70 (քննարկում) մասնակիցը
Տող 64.
 
== Աշխարհագրություն ==
Շատախի շրջանը համապատասխանում է [[Մեծ Հայք]]ի [[Մոկք]] նահանգի [[Ջերմաձոր]] գավառին։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ Շատախը եղել է [[Արևմտյան Հայաստան]]ի նահանգի գավառներից, սահմանակից է եղել [[Սասուն]]ի և [[Հայոց Ձոր]]ի գավառներին։ 1915 թ. հանդիսացել է [[Վանի նահանգ]]ի համանուն գավառի կենտրոնը։ Նոր ժամանակներում գյուղաքաղաքն իր համանուն գավառակով, որի կենտրոնն էր այն, մտնում էր Վանի նահանգի Ջուլամերկի գավառի մեջ։ Ներկայում գտնվում է [[Թուրքիա]]յում, [[Վանի նահանգ]]ի Շատախ շրջանի կենտրոնն է։
 
== Բնակչություն ==
Շատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500 — 4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200— 1300 բնակիչ։ Ներկայումս Շատախը սովորական գյուղ էրէ մի քանի հարյուր բնակիչներով, որոնց մեջ բավական թիվ են կազմում հայերը։ Ներկայում քաղաքի բնակչությունը կազմում է 6,542 մարդ (2012 թ.), հիմնականում քրդեր։
 
== Պատմություն ==
Միջին դարերում Շատախը իբրև գավառի կենտրոն ունեցել է իր բերդը, որը կիսավեր վիճակում հասել էր մինչև նոր ժամանակները։ Շատախն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Ստեփանոս և ս. Կարապետ անուններով։ Եղել է գրչության կենտրոն։ Մեզ հայտնի են XV—XVIIXV-XVII դարերում այստեղ գրված մի քանի ձեռագրեր գլխավորապես ավետարաններ, որոնց վերջում զետեղված են գրիչների հիշատակարանները։ Շատախում գործած գրիչներից են Իսրայել քահանան և Օհանես երեցը։ XIX դարի երկրորդ կեսում և հաջորդ դարի սկզբներին Շատախում կար տղաների ու աղջիկների վարժարան։ Մի խումբ երիտասարդների ջանքերով այստեղ հրատարակվում էր մի փոքրիկ թերթ, որի էջերում տեղեկություններ էին հաղորդվում հիմնականում տեղական կյանքից։
 
XIX դարի սկզբներին, այդ բերդը, որտեղ տակավին նշմարվում էին զնդանների ու եկեղեցու ավերակները, վերածվել էր զորանոցի։ Այն վերջնականապես ավերվել է 1850—18551850-1855 թթ. Օսման փաշայի զորքերի կողմից։
 
Բնակիչները զբաղվում էին առևտրով, արհեստներով ու տնայնագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Շատախն առանձնապես հայտնի էր շալագործությամբ։ Շալի ամենաընտիր տեսակը, որ հայտնի էր Վանի անունով, գործում էին Շատախում անգորական այծի բրդից։ Շալագործության մեջ ներգրավված էին մեծ թվով կանայք, կային շալագործական մանուֆակտուրային և տնայնագործական մի քանի ձեռնարկություններ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատախ» էջից