«Գեորգի Սվիրիդով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Գեորգի (Յուրի) Վասիլևիչ Սվիրիդով''' ([[դեկտեմբերի 16]], [[1915]] - [[հունվարի 6]], [[1998]]), խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ([[1970]])։ [[Սոցիալիստական աշխատանք]]ի հերոս (1975)։
 
[[1941]] թվականին ավարտել է [[Լենինգրադ]]ի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը։ [[1962]]-[[1974]] թվականներին՝ ԽՍՀՍ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, միաժամանակ [[1968]]-[[1973]] թվականներին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության վարչության 1-ին քարտուղար։ Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականության ինքնատիպությունն առավել վառ դրսևորվել է վոկալ երաժշտության մեջ։ Ավետիք Իսահակյանի («Հայրերի երկիրը», [[1950]]), Ռ․ Բյոռնսի (երգերի շարք, [[1955]]), Ս․ Եսենինի («Պոեմ Ս․ Եսենինի հիշատակին», [[1955]]—[[1956]], «Հայրս գեղջուկ է», [[1956]] և այլն), Վ․ Մայակովսկու («Պաթետիկ օրատորիա», [[1959]], լենինյան մրցանակ, [[1960]]) խոսքերով գրված կամերային-վոկալ և վոկալ-սիմֆոնիկ երկերում գծագրվում է ՍվիդովիՍվիրիդովի ստեղծագործության հիմնական՝ հայրենիքի թեման։ ՍվիդովըՍվիրիդովը էապես նորոգել է վոկալ շատ ժանրեր։ ՍվիդովիՍվիրիդովի ոճը սերտորեն կապված է ռուս, դասական և սովետական երաժշտության ավանդույթներին, լայնորեն հենվում է գեղջկական բանահյուսությանը՝ այն զուգակցելով20-րդ դարի երաժշտական լեզվի հնարների հետ։ Գրել է նաև երաժշտական կատակերգություններ, այդ թվում՝ «Կրակներ» ([[1951]]), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, «Կուրսկի երգեր» , «Գարնանային կանտատ» և այլն, կինոնկարների և դրամատիկ, ներկայացումների երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
 
== Ծանոթագրություններ ==
226 311

edits