«Հուլիոս Կեսար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
}}
 
'''Գայոս Հուլիուս Կեսար''' ({{lang-lat|Gaius Iulius Caesar}}, {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հռոմեական]] պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է [[Փոքր Ասիա]]յում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր [[Իսպանիա]] պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին [[Գնեոս Պոմպեոս]]ի և [[Մարկոս Կրասոս]]ի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր [[Հռենոս]] գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական ([[հուլյան տոմար]]) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
 
Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։
 
Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել [[Փոքր Հայք]]ը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել [[Կապադովկիա]]յի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները [[Մեծ Հայք]]ի ու [[Պարթևաստան]]ի հետ։ Կյանքի վերջին շրջանում [[Հունաստան]]ում կազմակերպել է հատուկ բանակ, որով [[Հայաստան]]ի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են ([[Մարկոս Բրուտոս]]ը) [[Ծերակույտ]]ի նիստում։
 
Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «<nowiki/>[[Նոթեր Գալլական պատերազմի մասին|Նոթեր գալլական պատերազմի մասին]]<nowiki/>» ({{lang-lat|Commentarii de bello Gallico}}, 7 հատոր որոնք, պատմում են [[Գալիա]]յում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» ({{lang-lat|Commentarii de bello civili}}, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր [[Կիկերոն]]ի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասի հայտնի են Կիկերոնի հարապարակախոսություններից և [[Գայուս Սալյուստիուս Կրիսպոս]]ի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև [[Պլուտարքոս]]ը և [[Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս]]ը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «[[Տասներկու Կեսարների Կյանքը]]» գրքերում։
 
==Քաղաքական կացությունը Հռոմում==
[[Պատկեր:Sulla Glyptothek Munich 309.jpg|thumb|upright|[[Սուլլա|Լուկիոս Կոռնելիոս Սուլլա]]]]
 
Մ.թ.ա. 89 թ. [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ը Հռոմին պատերազմ հայտարարեց։ Նրա զորքերը գլխովին ջախջախեցին հռոմեական շտապ կազմավորված ջոկատները, գրավեցին Վիֆինիան և նույնիսկ հռոմեական պրովինցիա Ասիան։ Պոնտական նավատորմը հսկողության տակ էր վերցրել Էգեյան ծովի կղզիները, իսկ բանակը ցամաքով Թրակիայի և Մակեդոնիայի միջով ներխուժել էր Հունաստան։ Տեղի բնակչությունը հոգնած հռոմեական լծից ցնծությամբ էր ընդունում պոնտական զորքերը։ Միհրդատի հրամանով սրի քաշվեցին հռոմեական պաշտոնյաները, վաշխառուներն ու առևտրականները։ Սպանվածների թիվը կազմում էր մոտ 80 000 մարդ, որոնց ունեցվածքը բաժանվեց տեղի քաղաքացիներին, իսկ ստրուկներն ազատ արձակվեցին։
 
Միհրդատը ծագում էր Ալեքսանդր Մակեդոնացու ազգից։ Նա իր ժամանակի ամենակրթված մարդկանցից էր, տիրապետում էր 22 լեզուների։ Նա երազում էր ստեղծել հզոր մի թագավորություն, որը կլիներ հելլենական դինաստիաների ժառանգորդը։ Կնության վերցնելով հայոց թագավոր Տիգրանի դստերը նա ձեռք բերեց հզոր դաշնակից ի դեմս Տիգրանի։ Սակայն նրա երազանքը բախվում էր մի անհաղթահարելի խոչընդոտի՝ հռոմեական պետությանը։
 
«Միհրդատը, Պոնտոսի թագավորը, այր էր որի մասին ոչ կարելի է լռել, ոչ էլ խոսել արհամարհանքով, պատերազմում վճռական, քաջ ու հաջողակ մարտիկ էր, մտածողությամբ՝առաջնորդ իսկ հռոմեացիների հանդեպ ատելությամբ՝ երկրորդ Հննիբալ»,- գրում է հռոմեացի պատմիչ Վալերի Պատրեկուլան։
 
Հառնեց կարևոր մի հարց, ո՞վ էր գլխավորելու հռոմեական զորքը Միհրդատի դեմ, արիստոկրատների թե՞ դեմոկրատների ներկայացուցիչը։ Կուսակցությունը, ում ձեռքը կընկներ սպասվող ավարը, իր իշխանությունը կհաստատեր Հռոմում։ Արիստոկրատներն առաջարկեցին Լուցիոս Կոռնելիոս Սուլլային, դեմոկրատները՝ Գայոս Մարիոսին։ Սակայն Սուլլան, որը նաև կոնսուլ էր, բռնությամբ հաստատեց իր իրավունքը, օրենքից դուրս հայտարարելով Մարիոսին, հավաքեց լեգիոններն ու մեկնեց Միհրդատի դեմ։
 
Մ.թ.ա. 87 թ. Մարիոսն իր զինակիցների հետ ներխուժեց Հռոմ։ Նրանք հինգ օր շարունակ սրի էին քաշում առանց պաշտպանության մնացած արիստոկրատներին։ Մարիոսն արգելեց թաղել սպանվածներին, իսկ սպանված սենատորների գլուխներն ի ցույց էին դրվել Հռոմի հրապարակում։
 
Մ.թ.ա. 83 թ. հաջող ավարտի հասցնելով Միհրդատի դեմ արշավը, Սուլլան սկսեց հաշվեհարդարը դեմոկրատների ջոկատների հետ՝ սկիզբ դնելով առաջին հռոմեական քաղաքացիական պատերազմին։
 
Մթա. 82 թ. Սուլլան գրավեց Հռոմը։ Նա գերազանցեց Մարիոսին իր դաժանությամբ, նրա հաշվեհարդարը երկար մնաց սարսափած հռոմեացիների հիշողության մեջ։ Սուլլան հայտարարեց «պրոսկրիպցիաներ»՝ օրենքից դուրս հայտարարված քաղաքացիների ցուցակներ։ Ցուցակներում հայտնված քաղաքացիներն իրենց ընտանիքների, երեխաների ու ծերերի հետ դատապարտված էին մահվան։ Նա նվիրատվություն նշանակեց նրանց, ովքեր կսպանեն, դրամ նրանց, ովքեր կմատնեն և պատիժ նրանց, ովքեր կթաքցնեն անօրեններին։ Սուլլան չբավարարվեց միայն Հռոմով, նույնը սպասվում էր նաև իտալական մյուս շրջանների բնակիչներին։ Սպանվածների ունեցվածքը յուրացնում էին Սուլլան և իր մտերիմ համախոհները։
 
Երբ մթա 78 թ նա մահացավ, Իտալիայում բոլորը ազատ շունչ առան։