«Հուլիոս Կեսար»–ի խմբագրումների տարբերություն

}}
 
'''Գայոս ՀուլիոսՀուլիուս Կեսար''' ({{lang-lat|Gaius Iulius Caesar}}, {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հռոմեական]] պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է [[Փոքր Ասիա]]յում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր [[Իսպանիա]] պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին [[Գնեոս Պոմպեոս]]ի և [[Մարկոս Կրասոս]]ի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր [[Հռենոս]] գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական ([[հուլյան տոմար]]) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
 
Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։
Անանուն մասնակից