«Անսելմ Ֆոյերբախ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
== Կենսագրություն ==
 
Պրոֆեսոր Յոզեֆ Անզելմ Ֆոյերբախի որդին է, փիլիսոփա Լյուդվիգ ֆոն Ֆոյերբախի զարմիկը։ Պապը գերմանացի նշանավոր իրավագետ Փաուլ Յոհան Անզելմ Ռիթեր ֆոն Ֆոյերբախն էր: Ընդհանուր կրթություն ստանալով Ֆրայբուրգի լիցեյում, 1846 թվականին սկսեց լուրջ ուսումնասիրել և սովորել նկարչություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրիդրիխ Վիլհելմի ղեկավարությամբ, սակայն այդ նկարչի պիետիկ ուղղվածությունը նրա ճաշակով չէր, և նա 1848 թվականին տեղափոխվեց [[Մյունխեն]], որտեղ գրեթե երկու տարում մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ սովորելով Կարլ Ռալի մոտ: ԱյնուհետեւԱյնուհետև, որպեսզի բարելավի երանգավորումը, նա գնաց Անտվերպեն, իսկ այնտեղից՝ [[Փարիզ]]: Այդ քաղաքներից երկրորդում, նա ի սկզբանե սկսեց աշխատել [[Տոմա Կուտուր|Կուտուր]]ի հսկողության տակ, իսկ հետո՝ ինքնուրյունինքնուրույն:
Կուտուրից բացի, նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև [[Դոմինիկ Էնգր|Էնգր]]ը: Առաջին նկարը, որով նա ներկայացավ հանրությանը [[1852]] թվականին, «Հաֆիզը պանդոկում»-ն էր, որն ամբողջովին իրականացվել է Կուտուրի ոճով:
[[Պատկեր:Feuerbach Tod des Pietro Aretino.jpg|250px|մինի|Պիետրո Արետինոյի մահը․ 1854]]
 
Այստեղ նա ընկերացավ մյունխենյան գեղանկարչության սիրահար բարոն Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շաքի հետ, որը նրա նկարները գնելով օգնեց նրան, նաև շատ օգնեց նրա՝ հայտնի դառնալու գործում։ Հռոմում ստեղծվեց Անսելմ ֆոն Ֆոյերբախի լավագույն ստեղծագործությունը՝ «Դանթեն Ռավեննայում ազնվազարմ տիկնանց հետ զբոսնելիս» (1857, գտնվում է Կարլսրուեի քունսթհալում), «Նաննա» (1861), «Արիոստոն հայտնի կանանց շրջապատում Ֆերրարեում» (1862), «Ֆրանչեսկա Հռոմեհուին ու Պաուլո Մալատեստան»(1863), «Լաուրան ու Պետրարկան», «Աստվածամայրը և սուրբ կանայք, ովքեր ողբում են Փրկչի մահը» (1863), «Տիվոլյան ներդաշնակություն», «Մեդեան իր աքսորից առաջ» (1870 Մյունխենի Նոր պատկերասրահ), «Պարիսի դատը» (1871), «Ամազոնուհիների ճակատամարտը» (1872), «Խնջույք Պլատոնի համար» (1871, Բեռլինի Նոր ազգային պատկերասրահ) և մի քանի այլ կտավներ։
1873 թվականին նկարիչը հրավիրված էր Վիեննայի նկարչական ակադեմիա՝ որպես պրոֆեսոր, սակայն 1878 թվականին համոզվելով , որ անընդունակ է դասավանդել, հրաժարվեց ուսուցանելու գործից։ Իր կյանքի վերջին տարիները նա անց կացրեց Վենետիկում, ՎիենայիՎիեննայի ակադեմիայի դահլիճի առաստաղի համար պատվերներ ընդունելով, սակայն նա կարողացավ միայն կատարել այդ պատվերի կեսը՝ պատկերելով «Տիտանների կործանումը», իսկ ամբողջ պատկերըպատկերն ավարտին հասցվեց 1892 թվականին, ըստ նրա էսքիզների։ Իր աշխատանքում համատեղելով ռոմանտիզմը կլասիցիզմի հետ՝ Ֆոյերբախը տարբերվում է մեծ գեղանկարչական խորը իմաստավորված խիստ մշակված կոմպոզիցիաներ ստեղծելու կարողությամբ, նրանց գեղեցիկ ու բնական շարժունակություն հաղորդելու շնորհքով։ Սակայն պատկերներներին հայտնի տրամադրությունը հաղորդելու ցանկությունը հաճախ նկարները զրկում էր թարմությունից ու փայլից դարձնում էր նրա գեղանկարները մռայլ։ Այնուամենայնիվ, նա մեծ տաղանդի տեր և յուրօրինակ մտածելակերպով նկարիչ էր։ Նկարչի աշխատանքները գտնվում էեն Վալրաֆ֊Ռիխարցի թանգարանում, մյունխենյան Պետական գրաֆիկական հավաքածուում, Շաքի պատկերասրահում, Ավգուստինների թանգարանում, Վիսբադեն թանգարանում, Պֆալցի պատմական թանգարանում, Արտասահմանյան արվեստի թանգարանում (Ռիգա) և այլ նկարչական հավաքածուներում։
 
== Գրականություն ==
241 097

edits