«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
 
== Մեծավանի պատմությունը==
Ներկայիս Շահնազարի տարածքը եղել է Բագրատունիների կալվածքի մի մասը: 11-րդ դարում այն նվաճել են սելջուկները, որի հետևանքով էլ այստեղի հուշարձանները զգալիորեն տուժել են: Սելջուկների գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է Օրբելյանների կողմից և դարձել նրանց սեփականությունը: Ապա այն 1801 թ. դառնում է Ցարական Ռուսաստանի մի մասը Վրաստանի հետ մեկտեղ: Ցարը Շահնազարը նվիրեց Մելիք Շահնազարին, ապա այն կրկին դարձավ վրաց Օրբելյանների սեփականությունը: Շահնազարը հիմնադրվել է 1820 թ. Ալաշկերտից և Մուշից այստեղ գաղթած 69 ընտանիքների կողմից: Երբ ալաշկերտցիները եկել են այստեղ, գյուղը եղել է անմարդաբնակ և կոչվել է Ղոշ-Քիլիսա` երկու հին և անծածկ եկեղեցի ունենալու պատճառով: Այդ վանքերը այժմ էլ գոյություն ունեն` մեկը գործող և կանգուն, մյուսը` ավերակ: 1546 թ. կառուցված վանքերը վերանորոգվել են գաղթականների կողմից:

Ապա գյուղը վաճառվել է Վրաստանին: Ռուսական կայսրությունը Արցախի Մելիք Շահնազարյանին (Մելիք Ջումշուդ) իր կատարած սխրանքների համար նվիրել է այս տարածքը, որտեղ նա ապրել է շուրջ 10 տարի (1795-1805): Այս տարածքները եղել են Մելիք Շահնազարյանի ամառային արոտավայրերը:
Այն ժամանակ, երբ ալաշկերտցիները գաղթում են, գյուղի տարածքը վրաց Օրբելիների կալվածքն էր, սակայն այդ մասին գաղթականները անտեղյակ լինելով` հաստատվում են այստեղ: Նրանք կառուցել են գետնափոր տներ` բնակություն հաստատելու: Պատահաբար այդ մասին իմանալով` վրաց Օրբելի իշխանը նրանց վրա տուրք է նշանակել` 1 հա-ի համար 1 մանեթ: Բայց 1848 թ. վերջնականապես որոշում են, որ այդ հողերը թագավորական չեն: Նույն ժամանակ նամեստնիկ Վորոնցովը 30-ամյա դաշինք է կնքում կալվածատերերի և գյուղացիների միջև, որոնք պատրաստվում են տարեկան 1 հեկտարի հաշվով 30 կոպեկ հարկ վճարել հողատերերին: Այդ 30 տարիներին շահնազարցիները ունեցան 3 հողատեր` Արթուր Ալիխանով, գեներալ Պեզաք, Լեշչով, որոնցից հիասթափված էին գյուղացիները: Գեներալ Պեզաքի չորս աղջիկներից Շահնազարը բաժին է ընկել Նադեժդա Ֆիրսովային: Մի քանի տարի անց Սարգիս Յազիչյանը և Հովհաննես Այվազովը հեռագիր են ուղարկում հողատիրոջը և ցանկություն հայտնում գնել այն: Այդպես 28 տարի շարունակ գաղթականները հողօգտագործման հարկ են վճարել և միայն Սարգիս վարդապես Յազիչյանի գլխավորությամբ ամբողջ գյուղը փող է հավաքում և կանխիկ գնում այն: Սակարկություններից հետո Նադեժդա Ֆիրսովան համաձայնում է վաճառել դրանք` հեկտարը 10 ռուբլի արժողությամբ` 3157 հա-ի դիմաց ստանալով 31570 ռուբլի:

Շահնազարի առաջին տանուտերը դառնում է Սարգիս Յազիչյանի հայր Պետրոս Յազիչյանը: 1891 թ. Սարգիս Յազիչյանը Պողոս վարդապետի և Գաբրիել Նահապետյանի հետ գնում է Թիֆլիսի ազգային գործոց մաս, խնդրում Կովկասի կառավարիչներին, որ իրավունք տան Շահնազարում հոգևոր դպրոց բացել: Ստանալով թույլտվություն` վերադառնում են գյուղ, և Տեր-Պողոս Չոբանյանը իր տանը կից մի սենյակի մեջ 20-30 տղա է հավաքում և ձեռնամուխ լինում նրանց կրթելու գործին: 1892 թ. շահնազարցիները ջրաղաց են կառուցել: Ջրաղացից ստացած տարեկան եկամուտից 100 ռուբլի բաժին է ընկնում ծխական ուսումնարանին: Առաջին դպրոցը գյուղում բացվում է 1897 թ., տեղացի Արթեն Դումիկյանի տունը: 3 տարի գյուղում ուսուցչություն է արել Գյուլագարակ գյուղի բնակիչ Համազասպ Շահինյանը, 1 տարի` ուզունլարցի Տիգրան Տիտանյանը: Տեղացի առաջին ուսուցիչը եղել է Սրապիոն Թմոյանը: Սարգիս վարդապետ Յազիչյանը գյուղում կառուցում է մի մեծ տուն, որի տանիքը բերել էր իր հետ Պոլսից: Ասում են, որ այդ տանիքը երևացել է նույնիսկ գյուղից դուրս: Սարգիս Յազիչյանը իր հիշատակություններում նշում է, որ «կառուցել է այդ տունը, որ շահնազարցիները բարի նախանձով նախանձեն իրեն և գետնափոր տները փոխարինեն այդպիսի տներով»: Հետագայում այդ տունը ծառայեց որպես դրսից եկած ուսուցիչների տուն, ապա հիվանդանոց, ԽՍՀՄ տարիներին` մանկապարտեզ, այժմ այն չի գործում: 1820-1865 թթ. Շահանազարը գլխավորել են մեկ տանուտեր և մեկ դատավոր: 1865 թ. կարգը փոխվել է: Ղեկավար մարմիններ են եղել մեկ տանուտեր և երեք դատավոր: Իսկ 1890 թ. հինգ կաթոլիկ հայկական գյուղ և 6 թուրքական գյուղգյուղեր միացան Շահնազարի շինական կառավարության ներքո, ապա այդ միավորումը բաժանվեց և վերածվեց երեք գյուղապետարանի, որոնցից մեկն էլ Շահնազարի գյուղապետարանն էր:

1920 թ. գյուղը խորհրդայնացվում է, ստեղծվում են տեղական խորհուրդներ, իսկ 1930-1931 թվականից տեղի է ունենում կոլեկտիվացում: 1937 թ. Տաշիրը հանդես է գալիս որպես առանձին տարածաշրջան: Դրա կազմում էր նաև Շահնազարը: 1978 թ. գյուղը վերանվանվել է Մեծավան:
 
== Մեծավանի պատմամշակութային հուշարձաններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից